ՈԻՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՅՑ ԼԻԵԺԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՄԻՆԵՐՎԱ ԾՐԱԳՐԻ  ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

2019 թ. հոկտեմբերի 21-ից-25-ը Բելգիայի Լիեժ քաղաքում կայացավ ERASMUS+ CBHE շրջանակներում իրականացվող «Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման և հանրահասանելի գիտության կարողությունների զարգացում (MINERVA)» ծրագրի հերթական ուսումնական այցը՝ EURAXESS-ի (https://euraxess.ec.europa.eu/) ընթացակարգով HR պիտակը ձեռք բերելու, մասնավորապես հետազոտողների համար Մարդկային ռեսուրսների ռազմավարության մշակման (HRS4R) գործընթացն ուսումնասիրելու նպատակով (ՄԻՆԵՐՎԱ աշխատանքային փաթեթ 4): Լիեժի համալսարանն առաջիններից է աշխարհում որդեգրել հանրահասանելի գիտության սկզբունքները (2007 թ.), ինչպես նաև ունի բավականին մեծ փորձ HRS4R պիտակի ձեռքբերման գործընթացների կազմակերպման հարցում:

Հանդիպման խորագիրն էր «Հետազոտության կառավարման կարողությունների ձևավորում» /«Building Capacities of Research Management»/: Ուսումնական այցին մասնակցեցին Հայաստանի և Մոլդովայի` ծրագրի գործընկեր հանդիսացող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները: Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պատվիրակության ներկայացուցիչներն են՝ գրադարանի և Բրյուսովյան գիտական կենտրոնի ղեկավար Աննա Չուլյանը (ՄԻՆԵՐՎԱ ծրագրի ԵՊԼՀ համակարգող), գիտության բաժնի պետ Կարեն Հայրապետյանը, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ Ռոբերտ Խաչատրյանը և նույն ամբիոնի դոցենտ Սամվել Հովհաննիսյանը:

Լիեժի համալսարանի փորձագետ Isabelle Halleux https://www.vitae.ac.uk/events/event-presenters/Isabelle-Halleux մասնակիցներին ներկայացրեց այլ երկրների լավագույն փորձը, ծանոթացրեց ընթացակարգերին, փաստաթղթերին և ձևաթղթերին: Պրոֆեսոր Halleux ուղղորդմամբ քարտեզագրվեց EURAXESS-ի ընթացակարգով HRS4R պիտակի ձեռքբերման գործընթացը, ինչպես նաև հաստատվեց գործողությունների պլանը` ըստ ժամկետների (ՄԻՆԵՐՎԱ աշխատանքային փաթեթ 4): 

  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» 41 տարի անց Հ1-ի եթերում

12.11.2019

Այսօր, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարագիտական համալսարանր հյուրընկալեց «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալի դերասանական և ստեղծագործական ...

«Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային ...

11.11.2019

Այսօր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մեկնարկում է «Մանկավարժություն և դիդակտիկա զբոսաշրջության ոլորտի դասավանդողների համար» երկշաբաթյա ...

Մեն Լիի չինական օպերայի բեմանկարչական ձևավորումների գրքաշարի շնորհանդեսը ...

08.11.2019

Այսօր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ Չինական գեղարվեստական  ակադեմիայի անդամ, նկարչուհի Մեն Լիի չինական օպերայի բեմանկարչական ձևավորումների պատկերազարդ ...

«Մեծ ազգագրական թելադրությունը» Հայաստանում

04.11.2019

Թելադրությունն անցկացվեց Երևանի Վ.Բրյուսովի անվան Պետական լեզվահասարակագիտական ​​համալսարանի հարթակում՝ Երևանի գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի տեղեկատվական և կազմակերպչական ...