ԲՊՀ-ն շարունակում է ավանդական դարձած «Մասնագիտությունների օր-2023» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ծանոթացնել բարձր դասարանի աշակերտներին բուհի ֆակուլտետներին, դասավանդվող լեզուներին, ուսանողական կյանքին, ընդունելության պայմաններին, ինչպես նաև Էրազմուս+ միջազգային ծրագրին։

Սույն թվականի նոյեմբերի 6-ից 15-ը տեղեկատվական այցեր իրականացվեցին Երևանի թիվ 109, 42, 46, 149, 115 և 118 դպրոցներում:

Աշակերտները բավական հետաքրքրված էին ԲՊՀ-ով, և շատերի մոտ ցանկություն առաջացավ ավելի լավ ծանոթանալ համալսարանի հետ։ Ոմանք հետաքրքրվում էին որոշակի մասնագիտություններով, ոմանք՝ ընդունելության կարգով։ Նրանք, ովքեր արդեն ընտրել էին ԲՊՀ-ն, մոտենում էին աշխատանքային խմբերի անդամներին՝ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար։

Նոյեմբերի 6-ից 15-ը տեղեկատվական այցեր իրականացվեցին Երևանի թիվ109, 42, 46, 149, 115 և 118 դպրոցներում