Ս. թ. նոյեմբերի 24-26-ը Մոսկվայում մեր համալսարանի Հանրային հաղորդակցության և լրագրության ԳՈՒԿ-ի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Լիլիթ Աբրահամյանը, Միլենա Գյուլամիրյանը, Մանուշ Խաչատրյանը, Նոնա Սարգսյանը, Սաթեն Մնոյանը, Սոնա Առաքելյանը մասնակցեցին Ռուսական մշակութային ֆոնդի կողմից կազմակերպած (Российский фонд культуры) «Ապագայի պատմություն» առաջնությանը (Чемпионат «История будущего»), որտեղ ներկայացրին Հայաստանն ու վերջինիս մշակույթի զարգացմանը խթանող նախագիծ։
Նախագիծը վերաբերում էր հայ արքաներին, որոնց կերպարը վերածնվելու է եռաչափ հոլոգրամների միջոցով և ներկայացնի պատմությունը այցելուներին։ Առաջնությանը ուսանողների համար կազմակերպվեցին դասախոսություններ և հանդիպումներ փորձագետների հետ, որի ընթացքում նրանք ձեռք բերեցին նոր գործնական հմտություններ և աշխարհին ներկայացրեցին իրենց մշակութային նախագիծը։ Մասնակցելու հայտ ուղարկել էր 60 թիմ, եզրափակիչ անցել 14-ը, այդ թվում՝ հայաստանյան մասնակից թիմը։ Ուսանողները գրավել են 2-րդ հորիզոնականը՝ մեկ միավորի տարբերությամբ, և արժանացել հատուկ մրցանակների. հատուկ մրցանակ՝ որպես «Ամենաստեղծագործ թիմ», «Ժյուրիի համակրանք»՝ ժյուրիի կողմից հատուկ մրցանակ (գիրք):