Սույն թվականի դեկտեմբերի 12-ին Երևանի Վ.  Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կարիերայի կենտրոնը, Երևանի Վ.  Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտը և ՊԱՏՄԻ մշակութային հասարակական կազմակերպությունը միավորվել էին կազմակերպելու Միջազգային կամավորական և մշակութային կառնավալը Հայաստանի Մեղրաձոր գյուղում: Առաջինը իր տեսակի մեջ, այս միջոցառումը կազմակերպվում էր միավորելու գյուղը համաշխարհային մշակույթի հետ և օգնելու որպեսզի դեռահասները ճանապարհորդեն մշակույթի, երաժշտության, սննդի և արվեստի միջով, ծանոթանան ԵՊԼՀ-ում դասավանդվող լեզուներին և հնարավորություններին:

Միջոցառման ծրագիրը ներառում էր կամավորության մասին ներկայացում, ինչպես նաև 9 գործնական դասընթացներ դպրոցականների համար (7-12-րդ դասարանի աշակերտների համար) կազմակերպված միջազգային կամավորների և դասախոսների կողմից: Գործնական դասընթացներից հետո յուրաքանչյուր խումբ ներկայացրեց համագործակցության արդյունքները: Միջոցառման ավարտին կազմակերպվել էր հյուրասիրություն՝ կամավորների և դասախոսների կողմից պատրաստված տարբեր երկրների ուտեստներով:

Կորեա: Հոլիգրաֆիա
Ֆրանսիա: Կարաոկե
Չինաստան: Թեյի էթիկետ
Իսպանիա: Նկարչություն
Եգիպտոս: Կախարդական երկիր
Հունաստան: Աշխարհագրական խաղ + պար
Գերմանիա և Ավստրիա: Երկրների վերաբերյալ խաղ
Լեհաստան: Լեզվի հետ կապված խաղ
Ռումանիա: Թաքնված Ռումինիա