Այսօր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ Չինական գեղարվեստական  ակադեմիայի անդամ, նկարչուհի Մեն Լիի չինական օպերայի բեմանկարչական ձևավորումների պատկերազարդ գրքաշարի շնորհանդեսը: Մեն Լին սովորել է Ռուսաստանի Ի.Ռեպինի անվան Գեղարվեստի ակադեմիայում և ներկայումս աշխատում է Չինական արվեստի ակադեմիայում: Որդեգրելով եվրոպական մոտեցումներ, նկարչուհին փորձում է թե՛ գեղանկարչության և թե' գրականության միջոցով իր լսարանին պատմել չին ժողովրդի և նրա մշակույթի մասին: Գեղեցիկ փաթեթավորված գրքերը փոխանցվեցին նաև չինարեն դասավանդող Երևանի հինգ դպրոցներին:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունիին, դեսպանատան աշխատակիցներ, համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ  Սարգսյանը,  համալսարանի ուսանողներ և դասախոսներ:

2019թ.-ի հունիսի 14-ին ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի ինստիտուտը հանդիսավորությամբ նշեց իր հիմնադրման 10-ամյա հոբելյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992 թվականի ապրիլի 6-ին:

Մեն Լիի չինական օպերայի բեմանկարչական ձևավորումների գրքաշարի շնորհանդեսը Բրյուսովի համալսարանում