ԲՊՀ-ում տեղի ունեցավ պոնտացի հույների ցեղասպանությանը նվիրված միջոցառում

Մայիսի 19-ը Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակման օրն է: 1916-1923 թվականներին Պոնտոսում բնակվող 700 հազար հույների նկատմամբ թուրքերի իրագործած ոճրին զոհ են գնացել շուրջ 353 հազարը, մյուս մասը գաղթել է Հունաստան, Հայաստան և այլ երկրներ:

Մայիսի 19-ին ԲՊՀ Հունարենի և հունական մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ փաստագրական ֆիլմի ցուցադրում և դասախոսություն՝ նվիրված պոնտացի հույների ցեղասպանությանը։ Դասախոսությունների ընթացքում ներկայացվեցին պատմական տարբեր դրվագներ՝ զուգահեռներ տանելով նաև մեր ժամանակների հետ:

Հայաստանի խորհրդարանը 2015թ. մարտի 24-ին միաձայն ընդունել է Օսմանյան Թուրքիայում Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը:

ԲՊՀ-ում տեղի ունեցավ պոնտացի հույների ցեղասպանությանը նվիրված միջոցառում