Ս. թ․ նոյեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագ դպրոցնում տեղի ունեցավ «Մասնագիտությունների օր 2023» ծրագրի հերթական հանդիպումը բարձր դասարանի աշակերտների հետ։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզի Ծովինարի, Զոլաքարի, Արծվանիստի, Գեղհովիտի և Ծովասարի դպրոցների բարձր դասարանների աշակերտները։ 

Հանդիպումը ուներ կրթական տոնավաճառի բնույթ։ ԲՊՀ յուրաքանչյուր ստորաբաժանում ուներ իր տաղավարը։ Մասնակիցները հետաքրքրությամբ շրջում էին տաղավարներով, մոտենում, զրուցում և հարցեր տալիս դասախոսներին և ուսանողներին։ Մեծ ոգևորությամբ աշակերտները շփվում էին մեր օտարերկրյա մասնակիցների հետ՝ Ֆրանսիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից։ Հանդիպումը վերածվել էր բազմալեզու և բազմամշակույթ մի փառատոնի։

Մարտունիում տեղի ունեցավ «Մասնագիտությունների օր 2023» ծրագրի հերթական հանդիպումը բարձր դասարանի աշակերտների հետ