Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը շարունակում է հանդիպումների շարքը Հանրապետության ավագ ու հիմնական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ՝ իրականացնելով մասնագիտական կողմնորոշման խորհրդատվական սեմինարներ ու այլ միջոցառումներ սովորողների և շրջանավարտների համար, ներկայացնելով ԲՊՀ ընդունելության պայմանները և բուհի կրթական ու այլ գործընթացները:

Մարտ ամսվա ընթացքում իրականացվել են տեղեկատվական հանդիպումներ Երևանի թիվ 112, 97, 109 դպրոցների և այլ հաստատությունների հետ, ինչպես նաև ԲՊՀ-ում հյուրընկալվել են մի շարք դպրոցների, քոլեջների աշակերտներ։

Մարտ ամսվա ընթացքում իրականացվել են տեղեկատվական հանդիպումներ Երևանի մի շարք դպրոցների և այլ հաստատությունների հետ