Ս.թ. ապրիլի 29-ին տեղի ունեցավ լեզվաբանության օլիմպիադան, որը կազմակերպել էր Լեզվաբանության ամբիոնը: Օլիմպիադային մասնակցել է 45 ուսանող՝ Լեզվաբանության և մանկավարժության, Թարգմանության և Միջմշակութային հաղորդակցության և քաղաքագիտության ֆակուլտետներից:
Բացման խոսքով ելույթ ունեցավ ԲՊՀ-ի ռեկտոր Դ. Գյուրջինյանը: Նա կարևորեց նման միջոցառումներին ուսանողների մասնակցությունը և հաջողություն մաղթեց օլիմպիադայի մասնակիցներին: Ողջույնի խոսքով ելույթ ունեցան Լեզվաբանության ամբիոնի վարիչ Կ. Վելյանը և նույն ամբիոնի դոցենտ Հ. Հակոբջանյանը:
Լեզվաբանության օլիմպիադայի առաջին մրցանակը ստացավ Թարգմանության ֆակուլտետի «Անգլերեն-հայերեն» բաժնի 3-րդ կուրսի ուսանող Գ. Ջանամյանը: Երկրորդ տեղը զբաղեցրին Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի «Լեզվաբանություն, անգլերեն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողներ Տ. Կիրակոսյանը և Վ. Բաբայանը, Թարգմանության ֆակուլտետի «Անգլերեն-հայերեն» բաժնի 3-րդ կուրսի ուսանող Ա. Սիմոնյանը: Երրորդ տեղը զբաղեցրին Լեզվաբանության և մակնավարժության ֆակուլտետի «Լեզվաբանություն, անգլերեն» բաժնի 2-րդ կուրսի ուսանող Լ. Դերձյանը և 3-րդ կուրսի ուսանող Ն. Եսայանը։
Օլիմպիադայի վերջում բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր և գրքեր: