Ս. թ. հուլիս-օգոստոս ամիսներին Լեզվաբանության ամբիոնի վարիչի ժ/պ Կ. Վելյանը մասնակցել է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի համալսարանի (Rutgers State University of New Jersey) «Ֆորմալ Իմաստաբանություն» դասընթացին: Մասնակցության արդյունքում Կ. Վելյանը մշակել է համանման դասընթաց Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի «Հաշվողական Լեզվաբանություն» մասնագիտական կրթական ծրագրի համար:
Դասընթացին մասնակցելուն զուգահեռ՝ Կ. Վելյանը կատարել է հետազոտություն ԱՄՆ-ի արևելյան ափի միջին հատվածի (the Midlands) նահանգների բարբառների առանձնահատկությունների վերաբերյալ, մասնավորապես՝ Նյու Ջերսի, Փենսիլվանիա, Դելավեր և Մերիլենդ նահանգների արտասանական առանձնահատկությունների վերաբերյալ: Առանձին հետազոտության առարկա էին Նյու Յորքի տարբեր թաղամասերի, մասնավորապես՝ Բրուքլին, Բրոնքս, Հարլեմ և Քուինզ թաղամասերի արտասանական առանձնատկությունները: Հետազոտության նպատակով անցկացվել են բազմաթիվ տեսա և աուդիոհարցազրույցներ տարբեր բարբառների լեզվակիրների հետ: Սույն ուսումնական տարվա ընթացքում կանցկացվեն մի շարք սեմինարներ ուսումնասիրված բարբառների վերաբերյալ: