Կայացավ «Թվային Մատենագիրք Հայոց». Հայ գրականությունը առցանց հարթակում խորագրով ծրագրի ներկայացումը

Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ "Digital Matenagirk Hayots: la littérature arménienne interrogeable online" («Թվային Մատենագիրք Հայոց». Հայ գրականությունը առցանց հարթակում) խորագրով ծրագրի ներկայացումը:

Ելույթ ունեցան. Բելգիայի Թագավորության Լուվենի կաթոլիկ համալսարանի պատվավոր ռեկտոր, Արվեստի և հումանիտար գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Բեռնար Կուլին, նույն համալսարանի գիտության գծով համակարգող պարոն Բաստիեն Քինտը և Փարիզից ժամանած, Շարտրի Ազգային դպրոցի ներկայացուցիչ` Շահան-Վիդալ Գորենը:

Վերջիններս ներկայացրեցին հին և միջնադարյան հայ գրականության տվյալների բազայի առցանց տեքստերը, որոնք թույլ են տալիս որոնումներ կատարել բառերի, նախադասությունների և այլնի վերաբերյալ և առաջարկեցին նախագծի շրջանակում «Մատենագիրք Հայոց» ժողովածուի հայերեն-ֆրանսերեն թարգմանություններն իրականացնել ԵՊԼՀ ֆրանսիական բաժնի հետ:

Հանդիպմանը ներկա էին ԵՊԼՀ ֆրանսիական բաժնի ուսանողներն ու դասախոսները: Հանդիպումն իրականացավ բուռն քննարկումներով, հետագա համագործակցության հարց ու պատասխանով: Քննարկումներին մասնակացեցին ուսանողներն ու ամբիոնի բ.գ.դ. պրոֆ. Ա. Բարլեզիզյանը, դոցենտ Ն. Մանուկյանը, դոցենտ Մ. Ղազարյանը և այլք:

Հիշեցնենք, որ վերոնշյալ ծրագիրն իրականացվում է Լուվենի կաթոլիկ համալսարանի «Լեզվի ավտոմատ մշակման» կենտրոնի (CENTAL) հետ:

Հանդիպումից անմիջապես հետո, պրոֆ. Բ. Կուլին և իր գործընկերները հյուրընկալվեցին ԵՊԼՀ ռեկտոր տիկին Կ.Հարությունյանի աշխատասենյակ` հետագա համագործակցության ուղղություններն ու միջոցները քննարկելու և ծրագիրն առարկայացնելու համար:

Կայացավ «Թվային Մատենագիրք Հայոց». Հայ գրականությունը առցանց հարթակում խորագրով ծրագրի ներկայացումը