Ուրախությամբ հայտնում ենք, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կարիերայի կենտրոնի և «ԿԱԶԱ» հիմնադրամի համագործակցության շրջանակում ԲՊՀ երեք ուսանող՝ «Լեզվաբանություն. անգլերեն» մասնագիտությամբ վճարովի բակալավրի 2-րդ կուրսի ուսանող Արփինե Միքայելյանը, «Կառավարում» մասնագիտությամբ վճարովի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Լիլիթ Փանոսյանը և «Միջազգային տուրիզմ» մասնագիտությամբ վճարովի բակալավրի 4-րդ կուրսի ուսանող Մերի Խաչատրյանը մասնակցել են «ՀԻՐՇՄԱՆ» ծրագրին և ստացել կրթաթոշակ:

Նախաձեռնության նպատակն է ապահովել անխափան ուսումնառություն Երևանի և Գյումրու բուհերում ուսանող տարեկան 30-40 երիտասարդի համար, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց մասնակցելու Հայաստանի համայնքների զարգացմանը՝ կյանքի կոչելով իրենց իսկ նախաձեռնած փոքրիկ ծրագրերը։

Ավելի լավ՝ 2021 թ.-ի փետրվարին «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և ԲՊՀ-ի միջև կնքվել էր համագործակցության հուշագիր:

ԲՊՀ երեք ուսանող մասնակցել են «ՀԻՐՇՄԱՆ» ծրագրին և ստացել կրթաթոշակ