Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Փոքր դահլիճում Իտալերենի մասնագիտական բաժնի 5 ուսանողներ ներակայցրեցին իրենց կատարած կամավորական աշխատանքը Իտալիայի Ռիմինի  քաղաքում, որտեղ մեկնել էին ՖՌԲ ամբիոնի ավագ դասախոս Վիկտորյա Մանգասարյանի ղեկավարությամբ:

Meeting Rimini միջոցառումը բարեկամության ժողով է, որը կազմակերպվել է «Ժողովուրդների միջև բարեկամության ժողով» հիմնադրամի կողմից, որի ընթացքում տեղի են ունենում բաց քննարկումներ մշակութային, կրոնական, քաղաքական և գեղարվեստական ​​թեմաների շուրջ, հանդիպումներ, բանավեճեր, ցուցահանդեսներ, երաժշտական, գրական և մարզական միջոցառումներ:

1980 թվականից մինչև այսօր այն տեղի է ունենում ամեն տարի օգոստոսի երկրորդ կեսին, որին մասնակցում են աշխարհի բոլոր երկրներից  շուրջ 3000 կամավորներ։ Այս տարվա խորագիրն էր` «Եթե չենք փնտրում  էականը, ապա ի՞նչ ենք փնտրում»։

ԲՊՀ ուսանողները կամավորական աշխատանք են իրականացրել սերվիսի բաժնում, որն իրենց հնարավորություն է տվել իտալերենով հաղորդակցվել Իտալիայի տարբեր մարզերից ժամանած իտալացի և օտարերկրյա հյուրերի հետ։ Նախքան Ռիմինի հասնելը նրանք 7 օր անց են կացրել Հռոմում, այցելել են Հռոմի տեսարժան վայրեր, հաղորդակցվել լեզվակիրների հետ, տեղում ծանոթացել Իտալիայի մշակութային առանձնահատկություններին։

Կամավորական աշխատանք Meeting Rimini 2024-ի ժամանակ