ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊԼՀ-ՈՒՄ

Հունիսի 1-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանի մասնաշենքի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Իտալիայի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառում, որի շրջանակում ԵՊԼՀ-ում Եվրոպական կամավորական ծառայության (EVS) կամավոր Սիմոնա Մարչիան ներկաներին համառոտ ներկայացրեց Իտալիայում անկախության տոնի միջոցառումների ամենահետաքրքիր և ուշագրավ մանրամասները:

1946 թվականի հունիսի 2-ի հանրաքվեով Իտալիան հռչակվեց հանրապետություն և ամեն տարի հենց այդ օրը իտալացիները տոնում են իրենց անկախությունը: Սիմոնա Մարչիայի խոսքով՝ իտալացիները մի մասն այնքան էլ չի սիրում այս տոնակատարությունը, քանի որ դրա անցկացման վրա մեծ գումար է ծախսվում, սակայն հավելեց, որ դա չի նսեմացնում տոնի արժեքն ու կարևորությունն իտալացիների կյանքում:
Միջոցառման ավարտին Սիմոնան ներկաներին հրավիրեց հյուրասիրության ի նշան իտալացիների և հայերի բարեկամության:

ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊԼՀ-ՈՒՄ
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» 41 տարի անց Հ1-ի եթերում

12.11.2019

Այսօր, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարագիտական համալսարանր հյուրընկալեց «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալի դերասանական և ստեղծագործական ...

«Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային ...

11.11.2019

Այսօր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մեկնարկում է «Մանկավարժություն և դիդակտիկա զբոսաշրջության ոլորտի դասավանդողների համար» երկշաբաթյա ...

Մեն Լիի չինական օպերայի բեմանկարչական ձևավորումների գրքաշարի շնորհանդեսը ...

08.11.2019

Այսօր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ Չինական գեղարվեստական  ակադեմիայի անդամ, նկարչուհի Մեն Լիի չինական օպերայի բեմանկարչական ձևավորումների պատկերազարդ ...

«Մեծ ազգագրական թելադրությունը» Հայաստանում

04.11.2019

Թելադրությունն անցկացվեց Երևանի Վ.Բրյուսովի անվան Պետական լեզվահասարակագիտական ​​համալսարանի հարթակում՝ Երևանի գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի տեղեկատվական և կազմակերպչական ...