Էրազմուս+ «Համալսարան֊տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (ԿՈՆՆԵԿՏ) ծրագրի շրջանակներում հունիսի 14-ից հուլիսի 2-ը կայացավ ԲՊՀ-ի դասախոսների վերապատրաստում՝ «Թվային ուսուցումը համալսարանում» մոդուլի շրջանակներում:

Վերապատրաստումն իրականացվեց ծրագրի գործընկեր Լապեենրանտայի տեխնոլոգիական համալսարանի (Ֆինլանդիա) կողմից, հիմնական թեմաներն էին՝ թվային ուսուցման ներածություն, դասընթացի կառավարում, առցանց դասընթացներ՝ համապատասխան ենթաթեմաներով:

ԿՈՆՆԵԿՏ ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության Էրազմուս+ ծրագրի կողմից:

Հունիսի 14-ից հուլիսի 2-ը կայացավ ԲՊՀ-ի դասախոսների վերապատրաստում՝ «Թվային ուսուցումը համալսարանում» մոդուլի շրջանակներում