Հունիսի 13-17-ը Հայաստանում էր Զալցբուրգի համալսարանի Գերմանագիտության ինստիտուտի պրոֆեսոր Մարիա Դորնինգերը: Ավստրիացի դասախոսն Ավստրիական գրադարանում կարդաց դասախոսություն «Հայաստանը և հայի կերպարը Միջնադարի գերմանագիր ուխտագնացների պատմություններում» թեմայով: Տիկին Դորնինգերը ներկայացրեց Զալցբուրգի համալսարանի գերմանագիտության բաժինը, ուսումնական գործընթացը ու հետազոտական նախագծերը:
Բացի այդ, պրոֆ․ Դորնինգերը հանդիպումներ ունեցավ գերմաներենի ամբիոնի վարիչ Էլիզա Ղազարյանի, Ավստրիական գրադարանի ղեկավար Լիանա Սաֆարյանի, գերմաներենի ամբիոնի անձնակազմի և ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Անի Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում աշխատանքային մթնոլորտում քննարկվեցին տարբեր մասնագիտական և հետագա համագործակցության հարցեր։
Տիկին Դորնինգերի հագեցած և բովանդակալից այցը երկու համալսարանների ուսանողների և դասախոսների միջազգային շարժունության շարունակականության ապահովման գրավականն է: