Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտների միավորումը սիրով տեղեկացնում է, որ պարզ են դարձել ավելի վաղ հայտարարված «Հայոց ցեղասպանության հիշատակի շարադրությունների մրցույթ»-ի հաղթողների անունները:

Ցանկանում ենք հիշեցնել, որ մրցույթը կազմակերպվել էր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների և շրջանավարտների համար։

Այն ֆինանսավորվում է Վարդանանց ասպետների կողմից՝ ԲՊՀ շրջանավարտ, բուհի մեծ բարեկամ Տիգրան Սահակյանի նախաձեռնությամբ: Շնորհավորում ենք հաղթողներին և մաղթում նորանոր հաջողություններ: 

Հաղթողներ՝ 

  • Հակոբյան Դիանա Գրիգորի (Երևանի Վ. Բրյուսովի անվան աետական լեզվահասարակագիտական համալսարանի շրջանավարտ (2018 թ.)),
  • Մուրադյան Օֆելյա Արմենի (Վ. Բրյուսովի անվան աետական համալսարան, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի 《Կառավարում》մագիստրոսական կրթական ծրագիր, 1-ին կուրս):

 

Հարգանքով՝ 

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտների միավորում

Հայտնի են «Հայոց ցեղասպանության հիշատակի շարադրությունների մրցույթ»-ի հաղթողները