Դեկտեմբերի 5-ին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը Հայ առաջադեմ երիտասարդություն (Armenian Progressive Youth) հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էր «Կամավորության միջազգային օր 2024» միջոցառումը, որն ուղղված էր երիտասարդներին կամավորության կարևորության ծանոթացմանն ու նրանց ներգրավմանը սոցիալական նախաձեռնություններում։ Միջոցառման ընթացքում երիտասարդները ծանոթացան տարբեր երիտասարդական կազմակերպությունների կամավորական ծրագրերին։

ԲՊՀ ռեկտոր Դ. Գյուրջինյանը բացման խոսքում ընդգծեց բարեգործության և կամավորության նշանակությունը։ Տաղավարներում ներկայացվեցին հասարակական կազմակերպությունների ծրագրերը, իսկ ներկաները հնարավորություն ունեցան անմիջականորեն շփվելու կազմակերպիչների հետ։

ԲՊՀ դասախոսների և աշխատակիցների պատրաստած քաղցրավենիքի ու հուշանվերների վաճառքից ստացված ամբողջ հասույթը` 718.070 դրամ, փոխանցվեց «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia»-ին։

Այս միջոցառումն ապացուցեց, որ կամավորությունը կարևոր դեր ունի հասարակության բարօրության և միասնականության ամրապնդման մեջ։

«Կամավորության միջազգային օր 2024» միջոցառման հաշվետվություն