Մարտի 21-ին ԵՊԼՀ կարիերայի կենտրոնում տեղի ունեցավ դասընթաց ուսանողների և շրջանավարտների համար՝ «Սերվիսի ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման և ներգրավման գործընթացի առանձնահատկությունները» թեմայով:

Դասընթացը վարեցին «Փարիզ» հյուրանոցի մարդկային ռեզուրսների կառավարիչ Աստղիկ Մխիթարյանը, սենյակների կառավրաման տնօրեն Նարինե  Դավթյանը, «14-րդ հարկ» հյուրանոցի տնօրեն Էլյա Ջուգանը  և այլ ներկայացուցիչներ:

 

ԵՊԼՀ կարիերայի կնետրոնի տնօրեն Լևոն Բաբամյանի խոսքով՝ գործընկերները ներկայացրին այն բոլոր առանձնահատկություններն ու բաժինները, որոնք առկա են սերվիսի ոլորտում և մասնավորապես հյուրանոցային բիզնեսում, որոնցում ներգրավված են լինում տուրիզմի ու բիզնեսի աշխատակիցները. «Սա շատ կարևոր էր ուսանողների համար, քանի որ այսկերպ բացի տեսական գիտելիքներից նրանք հնարավորություն ունեցան ստանալ գործնական գիտելիքներ:

Մեր գործընկերների կողմից նաև ներկայացվեցին թափուր աշխատատեղերի առկայության մասին տեղեկություններ, ներկայացվեց, թե ինչպես են իրենք կազմակերպում հարցազրույցներ, ինչպես պետք է ներկայանալ գործատուին: Ավելին՝ իրենք առաջարկեցին ուսանողներին նաև պրակտիկա և «ինթերնշիփ» իրենց մոտ անցկացնել և պատրաստակամ էին իրենց համագործակցությունը մեծացնել և շարունակել ԵՊԼՀ-ի հետ»:

Հանդիպում «Սերվիսի ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացի առանձնահատկությունները» թեմայով