Հանդիպում հայ ժամանակակից գրողների հետ

Ավստրիական գրադարանում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունների գերմաներեն թարգմանությունների ժողովածուի շնորհանդեսը: Հրավիրված էին թարգմանիչ, գրող, ինչպես նաև ԲՊՀ-ի շրջանավարտ Ագապի Մկրտչյանը, արձակագիր Համբարձում Համբարձումյանը, թատերագետ, արձակագիր Անուշ Ասլիբեկյանը: Միջոցառմանը ներկա էին նաև համալսարանի գրադարանի տնօրեն ՝ Լիանա Սաֆարյանը, Գերմաներենի ամբիոնի վարիչ Էլիզա Ղազարյանը, դասախոսներ ու ուսանողներ: Հանդիպումը վարում էր դոցենտ Կարինե Հովհաննիսյանը:  Ժամանակակից գրողներ՝ Անուշ Ասլիբեկյանն ու Համբարձում Համբարձումյանը ներկայացրեցին գրքում տեղ գտած իրենց պատմվածքները, իսկ Ագապի  Մկրտչյանն էլ խոսեց հայերենից գերմաներեն  թարգմանելու հետաքրքիր ու բարդ կողմերի մասին:

Շնորհանդեսի ընթացքում ուսանողներն ու դասախոսները առիթ ունեցան լսել պատմվածքներից հատվածներ գերմաներեն ու հայերեն: Հայերեն հատվածը ներկայացրեցին գրողները, իսկ գերմաներեն թարգմանությունը նույն համալսարանի երրորդ կուրսի ուսանողներ՝ Հերիքնազ Եգանյանն ու Լիլիթ Սարգսյանը: Ընթերցումից հետո ուսանողները հետաքիքիր ու մասնագիտական հարցեր տվեցին գրողներին ու թարգմանչուհուն: Ունկնդիրներրին հետաքրքիր էր, թե արդյոք պատմության հերոսները հենց գրողներն են, թարգմանչուհուց էլ ուզում էին ճշտել, թե ինչպես է նա հայերենին բոնորշ արտահայտությունները կարողացել թարգմանել գերմաներեն:

Ակտիվ քննարկումից  հետո գրադարանի տնօրեն Լիանա Սաֆարյանը, վստահեցրեց, որ նման հանդիպումները գրադարանում ավելի հաճախ կլինեն, քանի որ արդեն իսկ գեղեցիկ ավանդույթ է դարձել գրադարանում հայ և արտասահմանյան գրողների հետ հանդիպումներ կազմակերպելը:

Հանդիպում հայ ժամանակակից գրողների հետ