Հանդիպում Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի թվով 24 աշակերտների հետ

Ս.թ. փետրվարի 26-ին՝ ժամը 11:00, ԵՊԼՀ-ի գրադարանի մասնաշենքի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Կ. Դեմիրճյանի անվան 139 ավագ դպրոցի թվով 24 աշակերտների հետ: Ներկայացվեցին ԲՈՒՀ-ի կրթական ծրագրերը, համալսարանում դասավանդվող լեզուները, ուսանողական կյանքը: Հանդիպումը տեղի ունեցավ ԵՊԼՀ-ի և 22 ավագ դպրոցների միջև արդեն իսկ կնքված համագործակցության շրջանակներում:

 

ԿՄՄ և ԹՄՀ ֆակուլտետների դեկաններ Դ.Ղազարյանն ու Հ. Ճանճապանյանն իրենց ողջույնի խոսքում աշակերտների համար ներկայացրին ԵՊԼՀ ուսանող դառնալու մի շարք առանձնահատկություններ, տեղեկացրին այն բոլոր հնարավորությունների մասին, որոնցից կարող է օգտվել ԵՊԼՀ ուսանողն իր ուսումնառության ընթացքում:

Անգլերենի ամբիոնի վարիչ բ.գ.դ պրոֆեսոր Գ. Եղիազարյանը և ամբիոնի դասախոս Լ. Նուրիջանյանը աշակերտներին ներկայացրին անգլերենի կարևորությունը ԵՊԼՀ-ում: Այնուհետև թիվ 139 դպրոցի աշակերտները ներկա գտնվեցին անգլերենի ամբիոնի որոշ դասախոսների դասերին:

Աշակերտները և նրանց անգլերենի ուսուցչուհի Կ. Ալեքսանյանը արտահայտեցին իրենց գոհունակությունը ԲՈՒՀ-ում դասավանդվող անգլերենի մակարդակի և դասախոսների որակավորման հետ կապված:

Աշակերտները մասնակցեցին դասալսման, այցելեցին ԵՊԼՀ թանգարան, ԵՊԼՀ պատմության թանգարան:
ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանի խոսքով՝ այս համագործակցությունը շարունակական է լինելու:

Թիվ 139 ավագ դպրոցի աշակերտուհի Նարե Զաքարյանն իր խոսքում մեզ հայտնեց, որ Մեծ հույսերով ու բարձր տրամադրությամբ են եկել ԵՊԼՀ, նախորդ սեպտեմբերի վերջին նույնպես եղել են ԵՊԼՀ-ում և շփվել են օտարերկրյա դասախոսների հետ. «Այն, որ դուք ունեք լեզվակիր դասախոսներ, մեզ բավական ոգևորում է: Այսօրվա հրավերի համար նույնպես թույլ տվեք շնորհակալություն հայտնել, որ ԵՊԼՀ-ն բացեց իր դռներն ու գաղտնիքները մեր առաջ»:

  

Հանդիպում Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի թվով 24 աշակերտների հետ