Ս. թ. մարտի 23-ին Հովհ. Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծի 100-ամյա տարելիցին:

Միջոցառումը կազմակերպել էր ԲՊՀ վրացերենի դասախոս Ջեննի Թամարյանը: Մասնակցում էին ՌՕԼ և ՍԳՍ ֆակուլտետների վրացերեն սովորող ուսանողները:

Ուսանողները ներկայացրին Հովհ. Թումանյանի ստեղծագործությունները հայերենով և վրացերենով, ինչպես նաև պատմեցին հետաքրքիր պատմություններ և հուշեր: Նրանք հանդես եկան գեղեցիկ երաժշտական կատարումներով:

Միջոցառմանը ներկա էին հյուրեր Երևանի պետական համալսարանից և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից:

Հ. Թումանյանի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում՝ ԲՊՀ ուսանողների կատարմամբ