Փետրվարի 22-ից Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մեկնարկեց գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման եռօրյա դասընթացը:

Փետրվարի 22-ից Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մեկնարկեց գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման եռօրյա դասընթացը, որը կազմակերպվել է ԲՊՀ շարունակական կրթության կենտրոնը և ԲՊՀ գիտական գրադարանը: Դասընթացների նպատակն է ծանոթացնել գրադարանավարներին ժամանակակից գրադարանային միտումներին և մարտահրավերներին, ինչպես նաև ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ հետևյալ ուղղություններով՝

* Տվյալների բազայի ստեղծում
* Գրականության էլեկտրոնային հաշվառում և հաշվետվությունների կազմում
* Էլեկտրոնային հարթակների կիրառումը գրադարաններում
* Թվային գրադարաններ
* Ժամանակակից էլեկտրոնային ռեսուրսներ և մեդիագրագիտություն

Դասընթացների ընթացքում գործնական աշխատանքները իրականացվելու են հատուկ ձևաչափով մշակված էլեկտրոնային հարթակում, որը հետագայում հնարավոր կլինի կիրառել տվյալ հաստատության գրադարանում:
Դասընթացները վարում են ԲՊՀ գիտական գրադարանի մասնագետները:

Դասընթացը կազմակերպվելու է 5 աշխատանքային խմբերի համար և կավարտվի մարտի 30-ին:

Գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման եռօրյա դասընթաց՝ ԲՊՀ-ում