Մարտի 24-ին գերմաներենի ամբիոնը ներկայացրեց գրող-թարգմանիչ Ագապի Մկրտչյանի «Կապույտը շոյում է մտքիս թևերը» Արցախի ժամանակակից պոեզիայի թարգմանության ժողովածուն, որը հրատարակվել է 2022 թվականի նոյեմբերին՝ Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտի «Գլարե» հրատարակչությունում։

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ թարգմանչուհու մասնակցությամբ։ Ագապի Մկրտչյանը ներկաներին պատմեց գրքի ստեղծման պատմությունն ու թարգմանվող բանաստեղծությունների ընտրության դրդապատճառների մասին։ Այնուհետև ուսանողները և հեղինակը ընթերցեցին ընտրված բանաստեղծություններ և դրանց գերմաներեն թարգմանությունները։ Ընթերցումներին հետևեցին աշխույժ քննարկումներ, որոնց ընթացքում ներկաները կիսվեցին իրենց մտքերով ու տպավորություններով։

Գերմաներենի ամբիոնը ներկայացրեց գրող-թարգմանիչ Ագապի Մկրտչյանի «Կապույտը շոյում է մտքիս թևերը» ժողովածուն