Դեկտեմբերի 20-ին Եվրոպայի քոլեջի շրջանավարտների հայաստանյան ասոցիացիան Շրջանավարտների դեսպանության ծրագրի շրջանակում անցկացրեց Եվրոպական քոլեջի ակադեմիական և կրթաթոշակային ծրագրերի ներկայացում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Միջոցառումը վարեց Եվրոպայի քոլեջի շրջանավարտների 2017 և 2018 թվականների հայաստանյան ներկայացուցիչ Տաթևիկ Ազիզյանը:
Հանդիպման հիմնական նպատակն էր բարձրացնել եվրոպական ուսումնասիրություններով և եվրոպական կառույցներում կարիերայի հնարավորություններով հետաքրքրված ուսանողների իրազեկվածության մակարդակը գործող կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում Եվրոպայի քոլեջի շրջանավարտը ներկա ուսանողներին պատմեց սեփական փորձը՝ մանրամասն տեղեկատվություն տրամադրելով քոլեջի ակադեմիական և կրթաթոշակային ծրագրերի, ընդունելության կարգի և պահանջվող փաստաթղթերի, ամբողջական կրթաթոշակ ստանալու համար անհրաժեշտ պահանջների, քոլեջի ընձեռած ակադեմիական և կարիերայի հետագա աճի հնարավորությունների վերաբերյալ։
Հավելենք, որ Եվրոպայի քոլեջի երկու մասնաճյուղերը տեղակայված են Բելգիայում՝ Բրյուգեում, և Լեհաստանում՝ Նատոլինում (Վարշավա): Քոլեջը տրամադրում է հետբուհական կրթություն Եվրոպական ուսումնասիրությունների ոլորտում տարբեր մասնագիտացումներով: 2019-2020 ուսումնական տարվա համար դիմումները բաց են մինչև 2019 թվականի հունվարի 16-ը:
09.12.2019
Դեկտեմբերի 6-ին ԵՊԼՀ-ում Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի հրավերով «Դիմակայուն հասարակության կառուցումը» թեմայով սեմինար-պարապմունք անցկացրեց փրկարարական ծառայության ...
06.12.2019
Երեկ գիտական խորհուրդի կողմից Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կ.Հարությունյանը 90-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորեց Մանկավարժության և լեզուների դասավանդման ...
06.12.2019
Դեկտեմբերի 5-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Արգենտինական կենտրոնում տեղի ունեցավ «Հիշողության փոխանցողները. հայկական սփյուռքն Արգենտինայում» խորագրով ...
04.12.2019
«Состояние здоровья: медицинские, социальные и психолого-педагогические аспекты» խորագրով X գիտագործնական կոնֆերանսի շրջանակում օնլայն կլոր ...