Համաճարակի պատճառով Երևանում ՌԳՄԿ-ն ակցիան անց է կացրել հեռավար։ Ակցիայի մասնակիցներից էին նաև Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի 3-րդ կուրսի թարգմանչական բաժնի (ռուսերեն, անգլերեն, հայերեն) 4 ուսանողուհի:
Ակցիայի մասնակիցների վկայականների հանձման արարողությանը ներկա էին Երևանում ՌԳՄԿ-ի տնօրեն պ.կ. Ացամազ Բիչենովը, Ռուսաց լեզվի ամբիոնի պետ Սոնա Սարաջյանը, Ռուսաց լեզվի ամբիոնի առաջատար մասնագետ Սվետլանա Սամուելյանը:
Ացամազ Բիչենովը ջերմորեն ընդունեց ներկաներին և նշեց նման կրթական ակցիային մասնակցելու կարևորությունը, ինչպես նաև վկայականներ հանձնեց մասնակիցներին:
Թելադրության մասնակիցների համար կազմակերպվել էր էքսկուրսիա Երևանում ՌԳՄԿ-ում։ Նրանք ունեցան կենտրոնի գրադարանում գրանցվելու հնարավորություն:
Հանդիպման վերջում «Աշխարհագրական թելադրության» մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ակցիայի և իրադարձության կազմակերպիչներին ջերմ ընդունելության համար: