Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում անցկացվեց “Startup Boost Weekend Vol_6” միջոցառումը

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում սեպտեմբերի 20-22-ը անցկացվեց “Startup Boost Weekend Vol_6” միջոցառումը, որը միավորել էր շուրջ 120 ուսանողների։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, բացմանը մասնակցում էին ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ներկայացուցիչ Նունե Քոչինյանը, «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Երեք օրերի արդյունքում ձևավորվեցին 8 թիմեր, որոնք երրորդ օրվա ավարտին ներկայացրին իրենց գաղափարները ժյուրիին։ Հաղթող թիմերն էին՝

  • 1-ին մրցանակակիրը reTrend.me (ռիտրենդ մի) հարթակն էր, որը խթանում է հագուստի վերամշակման գործընթացը։ Նպատակն է ստեղծել վերամշակված հագուստի բրենդ՝ արտադրված Հայաստանում։
  • 2-րդ մրցանակակիրը DearWine (դիըր վայն) օնլայն հարթակն էր, որը կապում է գինու սիրահարներին տեղի արտադրողների հետ՝ հնարավորություն ընձեռելով գնելու գինի անմիջապես արտադրողից։
  • 3-րդ մրցանակակիր Yndunvel.am (ընդունվել եմ) հարթակը նախատեսված է ուսանողների և կրկնուսույցների միջև կապի ստեղծման համար։ Ունենալով լավ կրկնուսույցների կենտրնացված բազա՝ հարթակը դիմորդներին հնարավորություն է ընձեռում հեշտությամբ գտնելու իրենց հարմար կրկնուսույց։

Ռոստելեկոմի կողմից «Startup Boost Weekend Vol_6»-ի մրցանակներ ստացան 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ համապատասխանաբար՝ 500, 350 և 200 եվրոյին համարժեք գումարի չափով։ Բացի այդ մի շարք ստարտափների տրամադրվեց ՏՀՏ ոլորտին և իրենց իսկ զարգացմանը նպաստող գրականություն։

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում անցկացվեց “Startup Boost Weekend Vol_6” միջոցառումը
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը