Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում` «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» ծրագրի (www.smartcaffe.eu) շրջանակներում տեղի կունենա համալսարանի ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը:

ԱՄԱՐԹ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։ Հայաստանից բացի ծրագրի շահառուներն են Մոլդովան և Բելառուսը: Ծրագրի նպատակն է ՍՄԱՐԹ կենտրոնի միջոցով խրախուսել ուսանողներին, շրջանավարտներին, հետազոտողներին, խթանել նրանց գաղափարներն ու ձեռնարկատիրական հմտությունները, ինչպես նաև աշխուժացնել բուհ-գործատու համագործակցությունը: ԵՊԼՀ-ի ՍՄԱՐԹ կենտրոնի և Կարիերայի կենտրոնի աշխատանքներն ուղղված են երիտասարդների համար մեկ միասնական հարթակի ստեղծմանը, որը հնարավորություն կտա ներկայացնել նորարար գաղափարներ, ստարտ-ափ առաջարկներ ու ծրագրեր, հիմնել՝ բիզնես:

ՍՄԱՐԹ կենտրոնի հիմնումն ու կահավորումը գալիս է համալրելու այն բազմաթիվ ծրագրերի շարքը, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում նախաձեռնվել և կյանքի են կոչվել ԵՊԼՀ-ի շրջանավարտ, արդեն իսկ ուսանողների մեծ բարեկամ Տիգրան Սահակյանի ջանքերով: Հուրախություն ուսանողների, վերջինս անձամբ ներկա կգտնվի կենտրոնի բացմանը:

ՍՄԱՐԹ կենտրոնի կամավոր-ուսանողներից մեկը ժպիտով մեկնաբանեց. «Սմարթ երիտասարդներ շատ ունենք, միայն կենտրոնն էր պակասում…»:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կբացվի ՍՄԱՐԹ կենտրոն
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնը արժանացել է թարգմանաբանության ...

22.10.2019

 Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնը արժանացել է Գրքերի գնման դրամաշնորհին։

Կայացավ «Թվային Մատենագիրք Հայոց». Հայ գրականությունը առցանց հարթակում խորագրով ...

21.10.2019

Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ "Digital Matenagirk Hayots: la littérature arménienne interrogeable online" («Թվային Մատենագիրք Հայոց». Հայ գրականությունը առցանց հարթակում) խորագրով ծրագրի ...

«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը շարունակում է աջակցել Բրյուսովի անվան պետական ...

18.10.2019

Արդեն վեց տարի է, ինչ «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ...

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը մասնակցեց «Youth@Work - աջակցելով ...

17.10.2019

Աշխատանքային հանդիպումների և քննարկումների ընթացքում Անի Հովսեփյանի կողմից ներկայացվել է ԵՊԼՀ-ն, առաջարկվող կրթական ծրագրերը, Կարիերայի կենտրոնի կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերը և երիտասարդների հետ ...