Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կարիերայի կենտրոնը վերաբացվել է 2009 թվականի հոկտեմբերի 1-ին` կենտրոնի ներկայիս ղեկավար Լևոն Բաբամյանի կողմից: Իր գործունեության 9 տարիների ընթացքում ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնը դասվել է Հայաստանի Հանրապետության բուհերում գործող լավագույն կարիերայի կենտրոնների շարքին: Կենտրոնը տեղական և միջազգային մակարդակում աչքի է ընկել իր ակտիվ գործունեությամբ, բազմաբովանդակ և լայնածավալ միջոցառումներով, նախաձեռնություններով և ծրագրերով: Կարիերայի կենտրոնը ներհամալսարանական միակ կառույցն է, որը զբաղվում է ԵՊԼՀ շրջանավարտների և ուսանողների զբաղվածության խնդիրներով, աշխատաշուկայում ԵՊԼՀ ուսանողների և շրջանավարտների մրցունակության զարգացմամբ, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդմամբ ու համագործակցության զարգացմամբ: Կարիերայի կենտրոնի առաքելությունն է ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացումը և արդի աշխատաշուկայում ճիշտ կողմնորոշման ուղղորդումը, ինչպես նաև շրջանավարտ-բուհ կապի հաստատումն ու ամրապնդումը: Առաջանորդվելով իր առջև դրված նպատակներով ու խնդիրներով` կենտրոնն առանձնացրել է գործունեության հետևյալ ուղղությունները.