Ս.թ նոյեմբերի 24-29-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գերմաներենի ամբիոնի վարիչ Էլիզա Ղազարյանը, դոցենտ Լիանա Սաֆարյանը և ավագ դասախոս Ռուզաննա Կարապետյանը Հալե-Վիթենբերգի Մարտին Լութերի համալսարանի գերմանագիտության ինստիտուտի տնօրեն պրոֆ. Հ.Յ.Զոլմսի հրավերով հնգօրյա այցով եղան Մարտին Լութերի համալսարանում: Այցի նպատակն էր մասնակցել տիկին Ռուզաննա Կարապետյանի Բայասեռի կարգը գերմաներենում և հայերենում վերնագրով գրքի շնորհանդեսին:

Տիկին Կարապետյանի հետազոտությունը իրականացվել է գերմանագիտության ինստիտուտների համագործակցության (GIP) ծրագրի՝ գերմաներեն-հայերեն զուգադրական հետազոտությունների նախագծի շրջանակներում: Այն տպագրվել է Հալե-Վիթենբերգի Մարտին Լութերի համալսարանի հրատարակչության կողմից: Գերմանական կողմի գործընկերներն իրենց ողջույնի խոսքում շնորհավորեցին հեղինակին, նշեցին, որ մեծ աշխատանք է կատարվել գերմաներեն-հայերեն զուգադրական հետազոտությունների ոլորտում և իրենք պատրաստակամ են ոչ միայն շարունակելու նախագիծը, այլև աջակցելու հետագա հետազոտությունների հրատարակումներին:

Այցելության ընթացքում քննարկվեցին Բրյուսովի և Մարտին Լութերի համալսարանների միջև համագործակցության հետագա ծրագրերը, նախանշվեցին առաջիկա միջոցառումների ժամկետները:

Բրյուսովի պատվիրակությունը Հալե-Վիթենբերգի համալսարանի պրոֆեսոր Յ.Վայներթի ուղեկցությամբ եղավ նաև Սաքսոնիա-Անհալթի մայրաքաղաք Մագդեբուրգում՝ հանդիպելու Նախարարության պետքարտուղար պարոն Գ. Շելենբերգերին: Տեղեկանալով հայաստանյան պատվիրակության այցի մասին, նրանց ողջունելու եկան Սաքսոնիա-Անհալթի վարչապետ պարոն Ռայներ Հազելոֆը և պետնախարար պարոն Ռայներ Ռոբրան:

Էլիզա Ղազարյանի գնահատմամբ̀ հանդիպումը թե՛ գործնական, և թե՛ միջանձնային շփումների առումով` ջերմ էր և խոստումնալի:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական և Հալե-Վիթենբերգի Մարտին Լութերի համալսարանների համագործակցությունը շարունակվում է
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

«Դիմակայուն հասարակության կառուցումը» թեմայով սեմինար՝ ԵՊԼՀ-ում

09.12.2019

Դեկտեմբերի 6-ին ԵՊԼՀ-ում Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի հրավերով «Դիմակայուն հասարակության կառուցումը» թեմայով սեմինար-պարապմունք անցկացրեց փրկարարական ծառայության ...

Շնորհավորանքներ վաստակաշատ մանկավարժին

06.12.2019

Երեկ գիտական խորհուրդի կողմից Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կ.Հարությունյանը 90-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորեց Մանկավարժության և լեզուների դասավանդման ...

«Հիշողության փոխանցողները. հայկական սփյուռքն Արգենտինայում» խորագրով ...

06.12.2019

Դեկտեմբերի 5-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Արգենտինական կենտրոնում տեղի ունեցավ «Հիշողության փոխանցողները. հայկական սփյուռքն Արգենտինայում» խորագրով ...

«Состояние здоровья: медицинские, социальные и психолого-педагогические аспекты» ...

04.12.2019

«Состояние здоровья: медицинские, социальные и психолого-педагогические аспекты» խորագրով X գիտագործնական կոնֆերանսի շրջանակում օնլայն կլոր ...