Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարագիտական համալսարանը հյուրընկալեց Ռուսաստանի դաշնությունում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սոկ Պէին

Այսօր, հոկտեմբերի 28-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը համալսարանում հյուրընկալեց Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սոկ Պէին:

Վ. Բրյուսովի անվան համալսարանում գործում է կորեական լեզվի և մշակույթի կենտրոն, որն իրականացնում է կորեերենի ուսուցանում, խթանում Հայաստանում կորեական մշակույթի տարածումը: Կորեերենը համալսարանում դասավանդվող երկու տասնյակից ավելի լեզուների շարքում է: Այստեղ կորեերեն ուսումնասիրում է 86 ուսանող: Կորեերենը̀, որպես երկրորդ և երրորդ օտար լեզու համալսարանում դասավանդվում է 2006թ-ից, իսկ 2014թ.ից ուսանողները մասնագիտանում են կորեերեն-հայերեն թարգմանության մեջ:

 

Դեսպանը հետաքրքրվեց կորեերեն լեզվի դասավանդման հետ կապված հանգամանքներին, ցանկություն հայտնեց առաջիկայում հանդիպել և զրուցել ուսանողների հետ, ինչպես նաև խոստացավ հնարավորինս խթանել համալսարանում կորեերեն լեզվի դասավանդման գործընթացը: Տիկին Կարինե Հարությունյանը նշեց, որ գնալով աճում է կորեերեն լեզվի պահանջարկը հայաստանյան աշխատաշուկայում, քանի որ գործող հարավ-կորեական ընկերություններին միանալու են գալիս նորերը:

Դեսպանը տիկին Կարինե Հարությունյանին հրավիրեց մասնակցելու հոկտեմբերի 29-ին Սունդուկյանի անվան թատրոնում կայանալիք կորեական «Սեր» պարային-երաժշտական ներկայացմանը և ցանկություն հայտնեց մշակույթային այդ միջոցառմանը տեսնել նաև համալսարանի ուսանողներին:

Հիշեցնենք, որ Հայաստանը և Հարավային Կորեան մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել 2014թ-ին:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարագիտական համալսարանը հյուրընկալեց Ռուսաստանի դաշնությունում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սոկ Պէին
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Ապրիլի 9-ին «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում տեղի է ունեցել ...

13.04.2021

Մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Վ. Բրյուսովի անվան ...

ԲՊՀ երեք ուսանող մասնակցել են «ՀԻՐՇՄԱՆ» ծրագրին և ստացել կրթաթոշակ

07.04.2021

Նախաձեռնության նպատակն է ապահովել անխափան ուսումնառություն Երևանի և Գյումրու բուհերում ուսանող տարեկան 30-40 երիտասարդի համար, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց մասնակցելու Հայաստանի համայնքների ...

«Բացահայտենք մեր գանձերը» ծրագրի շրջանակներում իրականացվեց այց Ալ. Թամանյանի ...

06.04.2021

Վարդան Ասծատրյանը և Նարեկ Վան Աշուղաթոյանը այցի շրջանականերում նաև կարդացին դասախոսություն այցելուների համար։

Մարտ ամսվա ընթացքում իրականացվել են տեղեկատվական հանդիպումներ Երևանի մի շարք ...

06.04.2021

Մարտ ամսվա ընթացքում իրականացվել են տեղեկատվական հանդիպումներ Երևանի թիվ 112, 97, 109 դպրոցների և այլ հաստատությունների հետ, ինչպես նաև ԲՊՀ-ում հյուրընկալվել են մի շարք դպրոցների, քոլեջների ...