ԷՐԱԶՄՈՒՍ + ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԵՇՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Ռումինիայի Պիտեշտի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԲՊՀ–ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար՝ 2025-2026 ուս. տարվա առաջին կիսամյակի ընթացքում: Նախատեսվում է նաև շարժունություն և դասավանդման հնարավորություն ԲՊՀ–ի պրոֆեսորադասախոսական կազմի համար 1 շաբաթ տևողությամբ՝ 2025-2026 ուս. տարվա առաջին կիսամյակի ընթացքում:

Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Ծրագրի դիմումները ընդունվում են ԲՊՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1, էլ. հասցե՝ levon.babamyan@gmail.com): Միայն թղթային կամ միայն էլեկտրոնային տարբերակը չի ընդունվում:

 

Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար`

  • Անձնագրի պատճեն,
  • Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով

(https://europass.cedefop.europa.eu/) (անգլերեն),

  • Ուղեկցող/մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  • Երաշխավորագիր դասախոսի/գործատուի կողմից (անգլերեն),
  • Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ երաշխավորագիր դասախոսի կողմից (անգլերեն),
  • Տեղեկանք բուհում ուսանելու մասին (հայերեն),
  • Նախորդ կիսամյակների գնահատականները/ՄՈԳ, մագիստրատուրայի ուսանողների պարագայում նաև բակալավրիատի դիպլոմի պատճենը (հայերեն):

 

Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը դասախոսների համար`

  • Անձնագիր,
  • Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով՝

https://europass.cedefop.europa.eu/ (անգլերենով),

  • Աշխատանքային պլան (դասավանդվող թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն) (անգլերեն),
  • Տեղեկանք ԲՀՊ-ում դասավանդելու վերաբերյալ (հայերեն),
  • Մոտիվացիոն նամակ (անգլերեն):

 

Առաջարկվող կրթական ծրագրերը և ոլորտներն են` լեզվաբանություն (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն), լեզու և գրականություն, մանկավարժություն:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ԱՊՐԻԼԻ 4, 2025 թ.:

Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԲՊՀ Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), հեռախոս՝ 010 522 020 (ներքին 291), էլ. հասցե levon.babamyan@gmail.com:

ԷՐԱԶՄՈՒՍ + ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԵՇՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ