Էրազմուս + ՍՄԱՐԹ ծրագրի հանդիպումը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում

Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով (ՍՄԱՐԹ) ծրագրի շրջանակներում 2019թ. հունիսի 24-27-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մեկնարկեց քառօրյա հանդիպում-աշխատաժողով: Վերջինիս ժամանակ Կոնսորցիումի անձնակազմի անդամ հաստատությունների ներկայացուցիչներն ամփոփեցին նախորդ ամիսների ընթացքում կատարված աշխատանքները:

Աշխատանքային չորս օրերի ընթացքում քննարկվեցին ծրագրի ընթացիկ հարցերը, «ԱՄԱՐԹ ծրագրի իրազեկման» ռազմավարությունը, իրազեկմանն ու տարածմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև Գործընկեր երկրների ՊԴ կազմի թրեյնինգների ժամանակացույցը և թեմաները, մշակված նյութերը, այլոց շարքում:

 

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի համալսարանների կողմից իրականացված աշխատանքները, քննարկվեցին ՍՄԱՐԹ կենտրոնները, կենտրոնների գործունեության ուղեցույցը: Ծրագրի մասնակիցները հնարավորություն ստացան այցելելու ԵՊԼՀ-ում ՍՄԱՐԹ կենտրոնը:

Երրորդ աշխատանքային օրը հանդիպման մասնակիցներն այցելեցին նաև Գավառի պետական համալսարան, ինչպես նաև Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ:

Չորրորդ աշխատանքային օրը կատարվեց այցելություն «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ» (FAST) և «Հայկական ստարտաթ ակադեմիա», որի ընթացքում մասնակիցները ծանոթացան գործող ձեռնարկատիրական ծրագրերին, միջոցառումներին, Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության հիմնական ուղղություններին և այլն:

Կատարվեց նաև աշխատանքների ամփոփում և հետագա անելիքների քննարկում, նոր ծրագրերի և հնարավորությունների քննարկում:

ԵՊԼՀ-ում ՍՄԱՐԹ ծրագիրը համակարգում է ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնը:

Էրազմուս + ՍՄԱՐԹ ծրագրի հանդիպումը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Տեսակոնֆերանս «Բնապահպանական արդի մարտահրավերները» թեմայով

18.09.2019

Հանրությանը հուզող բնապահպանական խնդիրներին էր նվիրված նաև սեպտեմբերի 17-ի «Բնապահպանական արդի մարտահրավերները» թեմայով տեսակոնֆերանսը, որ կազմակերպել էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական ...

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կբացվի ՍՄԱՐԹ ...

17.09.2019

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում` ...

ԵՊԼՀ-ն հյուրընկալել է Բլագոևգրադի «Նեոֆիտ Ռիլսկի» Հարավ-Արևմտյան համալսարանի ...

13.09.2019

Դ. Պապոյանի հետազոտությունը առնչվում է հայկական հարցին ռուսական քաղաքականության համատեքստում:

ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ ՍՄԱՐԹ վերջին սեմինարները Հելլենիկ Միջազգային Համալսարանի ...

06.09.2019

Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում ՍՄԱՐԹ ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 2-ից 6-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան ...