Էրազմուս + ՍՄԱՐԹ ծրագրի աշխատանքային այց-հանդիպումը Վիվես կիրառական գիտությունների համալսարանում

Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով (SMART) ծրագրի շրջանակներում 2019թ. նոյեմբերի 18-22-ը ՎԻՎԵՍ կիրառական գիտությունների համալսարանում մեկնարկեց եռօրյա հանդիպում-աշխատանքային այց: Վերջինիս ժամանակ Կոնսորցիումի անձնակազմի անդամ հաստատությունների ներկայացուցիչներն ամփոփեցին նախորդ ամիսների ընթացքում կատարված աշխատանքները: Հանդիպմանը մասնակցեց ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնի մասնագետ, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս Անի Հովսեփյանը:

Աշխատանքային երեք օրերի ընթացքում քննարկվեցին ծրագրի ընթացիկ հարցերը, ծրագրի հետագա գործողությունները և 2020 թվականի աշխատանքային պլանը, ՍՄԱՐԹ կենտրոնների աշխատանքը, ուսանողների վերապատրաստումների ժամանակացույցը և մշակված ուսումնական ձեռնարկները, ընթացիկ այլ հարցեր:

Աշխատանքային այցի հիմնական նպատակն էր կատարել այցելություններ Բրյուգեում, Անտվերպենում և Կորտրիկում ուսանողների համար գործող ձեռնարկատիրական կենտրոններ, ծանոթանալ ուսանողների, հետազոտողների, դասախոսների և այլ շահագրգիր կողմերի համար առկա հնարավորություններին և առաջարկվող ծառայություններին:

Հանդիպման ընթացքում Անի Հովսեփյանի կողմից ներկայացվել է ԵՊԼՀ-ն, կրթական ծրագրերը, համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ՍՄԱՐԹ ծրագրի ընթացքը ԵՊԼՀ-ում, ձեռքբերումները, գործող ՍՄԱՐԹ կենտրոնը, ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները և այլն:

ԵՊԼՀ-ում ՍՄԱՐԹ ծրագիրը համակարգում է ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնը:

Էրազմուս + ՍՄԱՐԹ ծրագրի աշխատանքային այց-հանդիպումը Վիվես կիրառական գիտությունների համալսարանում