Ուրախությանբ տեղեկացնում ենք, որ Էրազմուս+ Ծրագրի 2014-2020թթ. շրջափուլի շրջանակներում Կարողությունների զարգացման գործողության վերջին առաջարկների մրցույթի արդյունքներն ամփոփվել են։ Ընդհանուր առմամբ ներկայացվել է 1032 ծրագրային առաջարկ, որից 164 հայտ ընտրվել է ֆինանսավորման համար: 

Սիրով տեղեկացնում ենք, որ ընտրված ծրագրերի ցանկում է նաև «Համալսարան֊տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով (#CONNECT)» ծրագիրը, որի կոնսորցիումի անդամ է նաև Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։

Ծրագիրը համակարգվում է Մոլդովայի պետական համալսարանի կողմից, իսկ կոնսորցիումի անդամ կազմակերպությունները և համալսարանները ընդհանուր 15-ն են, գործընկեր երկրներն են՝ Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան: 

https://bit.ly/31aXo8b

Էրազմուս+ Կարողությունների զարգացման նոր ծրագիր ԲՊՀ-ում