Հունիսի 27-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանի դահլիճում տեղի ունեցավ Erasmus+ CBHE "MINERVA - Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարում և հանրամատչելի գիտության կարողությունների զարգացում" նախագծի ներկայացումը: Հանդիպմանը մասնակցում էին ԵՊԼՀ ստորաբաժանումների ներկայացուցիչները: Մասնակիցներին ողջունեց գրադարանի ղեկավար Աննա Չուլյանը: Նախագիծը մանրամասն ներկայացրեց ծրագրի համակարգող՝ Մոլդովայի տնտեսագիտական ակադեմիայի միջազգային գծով պրոռեկտոր Օլեսյա Սիրբուն: Քննարկվեցին ծրագրի ռազմավարական խնդիրները, աշխատանքային փաթեթեների բովանդակությունը և գործողությունների պլանը, իրականացման մեխանիզմները և ժամկետները: 

MINERVA նախագիծը միտված է բարելավել մարդկային ռեսուրսների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման քաղաքականությունը մի շարք օրենսդրական փոփոխությունների միջոցով, որոնք կնպաստեն աշխատաշուկայի և հասարակության համար հետազոտողների պատրաստմանը և նրանց կարիերայի զարգացմանը:

ERASMUS+ CBHE «MINERVA - ՄՈԼԴՈՎԱՅԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ և ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ  ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՆԱԽԱԳԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

ԵՊԼՀ-ի ուսանողները «Մեծ գաղափարների մարտահրավեր» միջազգային մրցույթի ...

19.07.2019

Միջազգային և տեղական ժյուրիի կողմից Բրիտանական Խորհրդի «Մեծ գաղափարների մարտահրավեր» (Big Idea Challenge) տեսանյութերի մրցույթի ազգային հաղթող է ճանաչվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական ...

ԵՊԼՀ շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց դիպլոմները

15.07.2019

Հուլիսի 12-ին տեղի ունեցավ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների ավարտական միջոցառումը, որին հաջորդեց ...

Գրանադայի համալսարանի դոցենտ Միգել Ռոդրիգեսի այցը ԵՊԼՀ

12.07.2019

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում ս.թ. հուլիսի 8-ից 12-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան էր այցելել Իսպանիայի Գրանադայի համալսարանի դոցենտ ...

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է

05.07.2019

1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանդրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ...