Սեպտեմբերի 26-ին Երեվանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ՌՕԼ ֆակուլտետի/2-րդ օտար լեզու հունարեն/երկրորդ կուրսի ուսանողները մասնակցեցին EUNIC Հայաստան մշակութային խումբի կողմից կազմակերպված Լեզուների եվրոպական օրվան նվիրված միջոցառմանը: Ուսանողները Երևանի «Պոնտի» հունական համայնքի մշակույթի ոլորտի պատասխանատու Ք. Էլեֆտերովայի հետ համատեղ կարդացին հունարեն Եզոպոսի առակներից, իսկ Հայաստանում Հունաստանի դեսպան Նաֆսիկա Նանսի Եվա Վրայլան կարդաց հատված Հ. Թումանյանի «Բարեկենդանը» ստեղծագործությունից ԵՊԼՀ շրջանավարտ Ա. Սարգսյանի թարգմանությամբ: ԵՊԼՀ հունարենի և հունական մշակույթի կենտրոնի ղեկավար Մ. Գեորգիադին անցկացրեց ներածական դասընթաց:

ԵՊԼՀ ուսանողները մասնակցեցին EUNIC Հայաստան մշակութային խումբի կողմից կազմակերպված Լեզուների եվրոպական օրվան նվիրված միջոցառմանը