ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը մասնակցեց «Youth@Work - աջակցելով կանանց ձեռնարկատիրությունը երիտասարդական աշխատանքի միջոցով» վերապատրաստմանը

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի մասնագետ, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս և հայցորդ Անի Հովսեփյանը 2019թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը մասնակցեց Վրաստանի Հանրապետության Թիֆլիս քաղաքում կայացած «Youth@Work-աջակցելով կանանց ձեռնարկատիրությունը երիտասարդական աշխատանքի միջոցով» վերապատրաստմանը, որը համակարգվում էր ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի կողմից:

Վերապատրաստման հիմնական նպատակն էր երիտասարդական աշխատանքի միջոցով զարգացնել օժանդակող էկոհամակարգ՝ ուղղված կանանց տնտեսական մասնակցությանը և սոցիալական խնդիրների լուծմանը:

Դասընթացավարների, մասնակիցների, տեղական կազմակերպությունների և ընկերությունների կողմից կիրառվող հստակ նախագծված վերապատրաստման մեթոդները և գործնական օրինակները հիմք հանդիսացան մասնակիցների մեջ մոտիվացիայի և կարողությունների զարգացմանը, ինչպես նաև մեկ միասնական հարթակի ստեղծմանը՝ փոխանակելու գաղափարներ, ծրագրեր և փորձառություն:

Ծրագիրն ուղղված էր Եվրոպական միության, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրների կանանց ձեռնարկատիրության զարգացման՝ երիտասարդական աշխատողների գիտելիքի, կարողությունների ու հմտությունների, ինչպես նաև համագործակցության  խթանմանը:

Աշխատանքային հանդիպումների և քննարկումների ընթացքում Անի Հովսեփյանի կողմից ներկայացվել է ԵՊԼՀ-ն, առաջարկվող կրթական ծրագրերը, Կարիերայի կենտրոնի կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերը և երիտասարդների հետ տարվող աշխատանքները, ինչպես նաև Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» (SMART) ծրագիրը:

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը մասնակցեց «Youth@Work - աջակցելով կանանց ձեռնարկատիրությունը երիտասարդական աշխատանքի միջոցով» վերապատրաստմանը