ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը մասնակցեց Արևելյան գործընկերության 4-րդ երիտասարդական համաժողով-ֆորումին

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի մասնագետ, Կրթության կառավարման և պլանավորման դասախոս և հայցորդ Անի Հովսեփյանը 2019թ. հունիսի 17-20-ը մասնակցեց Լիտվայի Հանրապետության Վիլնյուս քաղաքում կայացած Արևելյան գործընկերության 4-րդ երիտասարդական համաժողով-ֆորումին: Վերջինս նվիրված էր Արևելյան գործընկերության 10-ամյակին և մեկ հարկի տակ էր հավաքել 24 երկրներից ժամանած ավելի քանի 250 մասնակիցների: Համաժողով-ֆորումի նկատակներն էին՝

  • Տոնել Եվրոպական միություն - Արևելյան գործընկերություն համագործակցության 10-ամյակը՝ առանձնացնելով ձեռքբերումները և գրացված արդյունքները,
  • Քննարկել Եվրոպական միություն - Արևելյան գործընկերություն համագործակցության հետագա ձևաչափերը և մշակել առաջարկություն 2020 թվականին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի համար,
  • Ծավալել քննարկումներ Եվրոպական միության և Արևելյան գործընկերության պատվիրակությունների միջև՝ ուղղված երիտասարդական ծրագրերին և նախաձեռնություններին,
  • Խթանել հետագա համագործակցությունը և փորձի փոխանակում իրականացնել մասնակից կազմակերպությունների, երիտասարդների, երիտասարդական աշխատողների և այլ ներկայացուցիչների միջև:

Աշխատանքային հանդիպումների և քննարկումների ընթացքում Անի Հովսեփյանի կողմից ներկայացվել է ԵՊԼՀ-ն, առաջարկվող կրթական ծրագրերը, Կարիերայի կենտրոնի կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերը և երիտասարդների հետ տարվող աշխատանքները, ինչպես նաև Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» (SMART) ծրագիրը:

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը մասնակցեց Արևելյան գործընկերության 4-րդ երիտասարդական համաժողով-ֆորումին
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

ԵՊԼՀ-ի ուսանողները «Մեծ գաղափարների մարտահրավեր» միջազգային մրցույթի ...

19.07.2019

Միջազգային և տեղական ժյուրիի կողմից Բրիտանական Խորհրդի «Մեծ գաղափարների մարտահրավեր» (Big Idea Challenge) տեսանյութերի մրցույթի ազգային հաղթող է ճանաչվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական ...

ԵՊԼՀ շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց դիպլոմները

15.07.2019

Հուլիսի 12-ին տեղի ունեցավ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների ավարտական միջոցառումը, որին հաջորդեց ...

Գրանադայի համալսարանի դոցենտ Միգել Ռոդրիգեսի այցը ԵՊԼՀ

12.07.2019

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում ս.թ. հուլիսի 8-ից 12-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան էր այցելել Իսպանիայի Գրանադայի համալսարանի դոցենտ ...

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է

05.07.2019

1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանդրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ...