2019թ. ապրիլի 29-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում ԵՊԼՀ մեծ դահլիճում տեղի ունեցան հանդիպում-քննարկումներ ԵՊԼՀ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, ՊԴ կազմի և ԵՊԼՀ ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր ԵՊԼՀ աշխատակիցների և ուսանողներին ներկայացնել ԵՊԼՀ հերթական հավատարմագրման գործընթացի փուլերը, նպատակներն ու հետագա քայլերը: Հանդիպում-քննարկումների ժամանակ Որակի ապահովման ու բարեփոխումների կենտրոնի ղեկավար Ռ. Խաչատրյանը ներկայացրել է ԵՊԼՀ հերթական հավատարմագրման և 2013-2018 թթ. ԵՊԼՀ ինքնավերլուծության արդյունքները, որի շուրջ իրականացվել են քննարկումներ, ինչպես նաև հարց ու պատասխանների միջոցով ամփոփվել են ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների ուղղությամբ ԵՊԼՀ ուժեղ և թույլ կողմերը:
Հանդիպումների ժամանակացույցը ներկայացված է այստեղ: