ԵՊԼՀ դասախոս Մարիամ Կարապետյանը դասախոսություններով հանդես եկավ Ռումինիայում

ԵՊԼՀ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի դասախոս Մարիամ Կարապետյանը ս․թ․ մայիսին «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության շրջանակներում աշխատանքային այցով մեկնել էր Բրաշովի Տրանսիլվանիա համալսարան։ Ծրագիրը նախատեսում էր ինչպես դասավանդման, այնպես էլ վերապատրաստման շարժունություն։

Համալսարանների միջև սերտ համագործակցության արդյունքում Մ․ Կարապետյանը մայիսի 13-17 Բանասիրության ֆակուլտետի Ամերիկագիտության բաժնի ուսանողների համար վարեց «Հանրային ելույթի կառուցվածք և մատուցման հմտություններ» թեմայով աշխատաժողով։

Միաժամանակ մասնակցելով Բրաշովի Տրանսիլվանիա համալսարանի ամենամյա միջազգային շաբաթին՝ Մ․ Կարապետյանը շուրջ 40 մասնակիցների շրջանում ներկայացրեց ԵՊԼՀ ֆակուլտետները, մասնագիտությունները և միջազգային ծրագրերը՝ նախաձեռնելով համագործակցության նոր հնարավորություններ Երևանի Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական և ներկա համալսարանների միջև։

Աշխատանքային շաբաթը հագեցած էր «Էրազմուս+» ծրագրին առնչվող տարբեր հարցերի քննարկմամբ, այդ թվում՝ ԵՄ կազմում չընդգրկված գործընկեր երկրների մասնակցելիության խթանում, ծրագրի տարածում և միջհամալսարանական համագործակցությունների ընդլայնում։

Ի դեմս Մարիամ Կարապետյանի՝ Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» (ՍՄԱՐԹ) ծրագրի հայաստանյան ներկայացուցիչների կողմից ծրագիրը շարունակվում է ներկայացվել նաև միջազգային հարթակում:

ԵՊԼՀ դասախոս Մարիամ Կարապետյանը դասախոսություններով հանդես եկավ Ռումինիայում
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը մասնակցեց Արևելյան ...

24.06.2019

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի մասնագետ, Կրթության կառավարման և պլանավորման դասախոս և հայցորդ Անի Հովսեփյանը 2019թ. հունիսի 17-20-ը մասնակցեց Լիտվայի Հանրապետության Վիլնյուս քաղաքում կայացած Արևելյան գործընկերության 4-րդ ...

ԵՊԼՀ-ն սիրով սպասում է «Կրթության գնահատում և թեստավորում» մագիստրոսական ծրագրի ...

21.06.2019

Հարգելի ուսանողնե՛ր, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մեկնարկում է «Կրթության գնահատում և թեստավորում» մագիստրոսական ...

ԵՊԼՀ-ն հյուրընկալել էր Վերոնայի համալսարանի պրոֆեսոր Շտեֆան Ռաբանուսին

20.06.2019

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում ս.թ. հունիսի 10-ից 14-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան էր այցելել Իտալիայի Վերոնայի համալսարանի պրոֆեսոր ...

Կոնֆուցիուսի ինստիտուտը նշեց իր հիմնադրման տասնամյակը

17.06.2019

Ցուցադրվեց Կոնֆուցիուսի ինստիտուտի 10-ամյա գործունեության և ձեռքբերումների վերաբերյալ ֆիլմ: