ԵՊԼՀ Անգլերենի ամբիոնի դոցենտ Լիլիթ Բադալյանի այցը Ռումինիայի Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզա համալսարան

ԵՊԼՀ Անգլերենի ամբիոնի դոցենտ Լիլիթ Բադալյանը սույն թվականի մայիսի 5-10-ը   Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության շրջանակում մեկնել էր Ռումինիայի Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզա համալսարան, որտեղ դասախոսություններ է կարդացել Լեզվաբանության ֆակուլտետի Անգլերեն բաժնի 1-ին և 3-րդ կուրսի ուսանողների համար` իմաստային դաշտերի տեսություն, հասկացութային փոխաբերության տեսություն և բառայնացման կաղապարների Լ.Թալմիի տեսություն թեմաներով: 

Այցելության ընթացքում հանդիպել է Լեզվաբանության ֆակուլտետի Անգլերենի բաժնի ղեկավար Ռոդիկա Դիմիտրիուի հետ, ում հետ քննարկվել են ԵՊԼՀ-ի Լեզվաբանություն և Թարգմանչական գործ բաժինների բակալավրատի և մագիստրատուրայի ուսումնական ծրագրերը:

Հաշվի առնելով այն փաստը, որ Ռոդիկա Դիմիտրիուն հրավիրված է Երևան` մասնակցելու ԵՊՀ-ի 100-ամյակի միջոցառումներին, առաջարկ է արվել նրան հնարավորության դեպքում այցելել ԵՊԼՀ` քննարկելու համագործակցության հնարավոր ուղիներ:

Միջազգային բաժինը նաև կազմակերպել էր այցելություն Մինայ Էմինեսկուի անվան կենտրոնական գրադարան, որտեղ հանդիպում էր կազմակերպվել Գրադարանի տնօրեն Իոան Միլիցաի հետ: Հանդիպման ընթացքում նա ցանկություն է հայտնել համագործակցել այլ համալսարանների գրադարանների հետ և խնդրել տեղեկացնել այդ մասին մեր բուհերի համապատասխան մարմիններին:

Լ. Բադալյանն ընդգծեց, որ պատրաստվում է նրա տվյալները փոխանցել ԵՊԼՀ գրադարանի վարիչ Ա. Չուլյանին:  

ԵՊԼՀ Անգլերենի ամբիոնի դոցենտը հրավիրվել է նաև մասնակցելու Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզա համալսարանում մայիսի 9-ին և 10-ին ուսանողների և երիտասարդ գիտնականների համար կազմակերպված “Interculturalia” միջազգային սիմպոզիումին: Մասնակցել է բացման արարողությանը, ինչպես նաև մի շարք խմբային քննարկումների` օրինակ Միջմշակութային հաղորդակցում, Խոսույթի վերլուծություն, Կիրառական լեզվաբանություն և թարգմանության տեսություն:

Ն հավելեց, որ դասախոսների շարժունության նման հնարավորությունները, անշուշտ, նպաստում են փորձառության հարստացմանը և մասնագիտական որակների զարգացմանը:

ԵՊԼՀ Անգլերենի ամբիոնի դոցենտ Լիլիթ Բադալյանի այցը Ռումինիայի Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզա համալսարան
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

ԵՊԼՀ-ն հյուրընկալել է Բլագոևգրադի «Նեոֆիտ Ռիլսկի» Հարավ-Արևմտյան համալսարանի ...

13.09.2019

Դ. Պապոյանի հետազոտությունը առնչվում է հայկական հարցին ռուսական քաղաքականության համատեքստում:

ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ ՍՄԱՐԹ վերջին սեմինարները Հելլենիկ Միջազգային Համալսարանի ...

06.09.2019

Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում ՍՄԱՐԹ ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 2-ից 6-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան ...

Համալսարանին տրվել է Jean Monnet Erasmus+ հեղինակավոր դրամաշնորհ

06.09.2019

«Իրավական մոտարկման լաբորատորիա/LegAL» (2019-2022) Ժան-Մոնե մոդուլը նախատեսված է որպես ԵՄ իրավունքի և ԵՄ օրենսդրությունը տեղական իրավակարգի մեջ ներառելու մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքների ...

Բաց դասախոսություն ԵՊԼՀ-ի ՍՄԱՐԹ կենտրոնում Էրազմուս + ՍՄԱՐԹ ծրագրի ...

03.09.2019

ՍՄԱՐԹ կենտրոնում տեղի ունեցավ բաց դասախոսություն ԵՊԼՀ-ի և գործընկեր համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչների համար: