Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցում ապրիլի 10-ին անսովոր եռուզեռ էր. դպրոցում անցկացվում էր «Մասնագիտությունների օր Վանաձորում-2019» միջոցառումը: Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Մասնագիտությունների օր-2019» ծրագրի հերթական կանգառը Վանաձորում էր, որի շրջանակներում այսօրվա աշակերտը, վաղվա դիմորդը հնարավորություն ունեցավ ծանոթանալու համալսարանի բակալավրական և մագիստրոսական ծրագրերին, առաջարկվող կրթական հնարավորություններին:

Դպրոցի աշակերտներին ներկայացվեցին ԵՊԼՀ-ում դասավանդվող բոլոր օտար լեզուները, որպեսզի դիմորդները և բոլոր ապագա ուսանողները տեղեկանան այդ ծրագրերի մասին և ցանկության դեպքում դիմեն և մասնակցեն ծրագրերին: Միջոցառման նպատակն էր օգնել Վանաձորի և հարակից քաղաքների ավագ և հիմնական դպրոցների աշակերտներին և շրջանավարտներին մասնագիտության հարցում կատարել գիտակցված ընտրություն` նրանց մեջ ձևավորելով անձի զարգացման, կարիերայի պլանավորման կարողություններ:

Բուհի աշխատակիցները և կամավորները այցելուներին ներկայացնում էին իրականացվող տեղական և միջազգային ծրագրերը` նախատեսված ուսանողների և բուհի շրջանավարտների համար: ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանը հենց մուտքի մոտ բոլոր աշակերտներին ներկայացնում էր գիտակցված մասնագիտական ընտրություն կատարելու առավելությունները և նրանց համար մանրամասնում էր աշխատաշուկայի այսօրվա պահանջները.

Միջոցառման ժամանակ ԵՊԼՀ-ն ներկայացավ առանձին տաղավարներով։ ԵՊԼՀ տարբեր ամբիոնների ներակայացուցիչները աշակերտներին ներկայացրեցին բուհի բոլոր կրթական ծրագրերը՝ ներառյալ բակալավրական և մագիստրոսական ծրագրերը, բարձրագույն կրթության զարգացման ընդհանուր և միջազգային միտումները։ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը ևս ներկա էր միջոցառմանը և ասաց, որ սա շատ գովելի միջոցառում է.

«Կարևոր է, որ երեխաները տեղեկանան բուհերի մասնագիտությունների ու հնարավորությունների մասին և հնարավորինս ճիշտ ընտրություն կատարեն ապագա մասնագիտության հարցում: Իսկապես, ավագ սերունդը այլևս չի կարող օգնել երեխաներին իրենց մասնագիտության ընտրության հարցում: Հիմա երեխաները իրենք են որոշում, թե ինչն է իրենց համար ավելի օգտակար, սակայն դրա համար պետք է ներկայացվեն այն ծառայությունները, որոնք շուկայում առկա են: Բրյուսովը, հանդիսանալով հանրապետության առաջատար բուհ լեզվի և կրթության որակով, շատ լավ է, որ իրազեկում է աշակերտներին համալսարանում առկա մասնագիտությունների մասին: Ցանկանում եմ, որ այս միտումը վարակիչ լինի մյուս բուհերի համար և բացի ԵՊԼՀ-ից ուրիշ համալսարաններ էլ ներկայացնեն իրենց առաջարկը»:

 

Մեր մյուս զրուցակիցը՝ Վանաձորի քաղաքապետարանի հանրային կապերի և արարողակարգի պետ Էդիկ Հովսեփյանն էլ մեզ հետ զրույցում հավելեց.

«Այստեղ քայլելիս ինձ մոտ տպավորություն էր, թե շրջում եմ ամբողջ աշխարհի քարտեզով՝ Չինաստան, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա և այսպես շարունակ, գրեթե բոլոր լեզուները ներկայացված են տարբեր տաղավարներով: Այսօրվա մեր քաղաքացու համար ես շատ եմ կարևորուm մի քանի լեզուների իմացությունը, որովհետև տնտեսության մեջ այսօր հնարավոր չէ որևէ բիզնես կամ գործընթաց անել՝ առանց մի քանի լեզուների տիրապետելու: Սա կյանքի պահանջն է, և շատ կարևոր է, որ աշակերտը ինքը ներքուստ ընտրի իր մասնագիտությունը, քանի որ մեր կենսագրության մեջ հաճախ մենք ընտրել ենք մասնագիտություն ըստ ուղղորդումների: Եթե իրենք կարողանան իրենց համոզել մասնագիտության ընտրության հարցում, ապա կողմնակի կարծիքների կարիք չի լինի այլևս»:

ԵՊԼՀ-ն Վանաձորում ներկայացավ տարբեր տաղավարներով
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը մասնակցեց Արևելյան ...

24.06.2019

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի մասնագետ, Կրթության կառավարման և պլանավորման դասախոս և հայցորդ Անի Հովսեփյանը 2019թ. հունիսի 17-20-ը մասնակցեց Լիտվայի Հանրապետության Վիլնյուս քաղաքում կայացած Արևելյան գործընկերության 4-րդ ...

ԵՊԼՀ-ն սիրով սպասում է «Կրթության գնահատում և թեստավորում» մագիստրոսական ծրագրի ...

21.06.2019

Հարգելի ուսանողնե՛ր, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մեկնարկում է «Կրթության գնահատում և թեստավորում» մագիստրոսական ...

ԵՊԼՀ-ն հյուրընկալել էր Վերոնայի համալսարանի պրոֆեսոր Շտեֆան Ռաբանուսին

20.06.2019

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում ս.թ. հունիսի 10-ից 14-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան էր այցելել Իտալիայի Վերոնայի համալսարանի պրոֆեսոր ...

Կոնֆուցիուսի ինստիտուտը նշեց իր հիմնադրման տասնամյակը

17.06.2019

Ցուցադրվեց Կոնֆուցիուսի ինստիտուտի 10-ամյա գործունեության և ձեռքբերումների վերաբերյալ ֆիլմ: