ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ անցումային արդարադատության թեմայով քննարկում

 

Փետրվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, «Մեդիա կենտրոն»-ի և Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի նախաձեռնությամբ ԵՊԼՀ-ի փոքր դահլիճում տեղի ունեցավ քննարկում՝ «Անցումային արդարադատություն. ինչո՞ւ է անհրաժեշտ և ինչո՞ւ է ուշանում» թեմայով։
       

Անցումային արդարադատությունը մարդու իրավունքների լայնամասշտաբ խախտման ժամանակաշրջանի հետ կապված ժառանգության հաղթահարման դատական և ոչ դատական միջոցառումներն են:

Քննարկման վարողը լրագրող Լիլիթ Ավագյանն էր, իսկ բանախոսներն էին «Հելսինկյան ասոցացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը, «Քաղաքացու որոշում» նորաստեղծ կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։

ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ անցումային արդարադատության թեմայով քննարկում