ԵՊԼՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Հունիսի 6-ից Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մեկնարկեց դպրոցների գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման եռօրյա դասընթացը: 
Երեք շաբաթ տևող վերապատրաստումների ընթացքում Հայաստանի տարբեր դպրոցների գրադարանավարները կստանան մասնագիտական համապատասխան տեղեկատվություն հասանելի ժամանակակից ծառայությունների, գիտահետազոտական տեղեկատվական աղբյուրներից օգտվելու մատչելիության մասին:
ԵՊԼՀ գրադարանի ղեկավար Աննա Չուլյանի խոսքով՝ ծրագրի հիմքում հարատև կրթության գաղափարն է, իսկ հիմնական նպատակն է բերել գրադարանավարներին մասնագիտական դաշտ:
Ծրագրի շրջանակում գրադարանավարների համար պատրաստվել և նրանց են տրվել անհատական ուղեցույցներ, դասընթացների նյութեր՝ մանրամասն բացատրություններով: Հարկ է նշել նաև, որ յուրաքանչյուր օրվա տրված տեսական նյութը մասնակիցները անհատական համակարգիչների առաջ գործնականում կիրառելու հնարավորություն ունեին:

Վերապատրաստումների առաջին օրը ԵՊԼՀ գրադարանի ղեկավար Աննա Չուլյանը, ողջունելով Հայաստանի տարբեր դպրոցների գրադարանավարներին, ներկայացրեց մասնագետների համար կարևոր գիտական շտեմարանները՝ անդրադառնալով ինչպես փակ, այնպես էլ՝ հանրային մատչելիություն ունեցող պահոցներին: Գրադարանի ղեկավարի ուղեկցությամբ՝ մասնակիցները ճանաչողական այց կատարեցին ԵՊԼՀ-ում՝ ուսումնասիրելով ԵՊԼՀ գրադարանների բաժինները:
Գրադարանավարներին ԵՊԼՀ գրադարանի մատենագետ Արմինե Վարդանյանը ներկայացրեց նաև մատենագիտական ուղեցույցներ պատրաստելու եղանակները, ծանոթացրեց էլեկտրոնային գրականության հաշվառմանը, ինչպես նաև անդրադարձավ «Գուգլ» միջավայրին՝ որպես համատեղ օգտագործման հարթակ: Ներկայացումից և ծանոթությունից հետո, մասնակիցները մատենագետի և ԵՊԼՀ գրադարանի էլեկտրոնային տեղեկատվության բաժնի պետ Արևիկ Ավանեսովայի մասնագիտական աջակցությամբ ստեղծեցին և գործարկեցին վերոնշյալ հարթակը:
Ծրագիրը նպատակ ունի նաև զարգացնել դպրոցների գրադարանների նվազագույն կարողությունները և ծանոթացնել մասնագիտական ոլորտի միտումներին և գործնականում անհրաժեշտ կիրառելի հմտություններին:


ԵՊԼՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԸ
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում բացվեց ՍՄԱՐԹ ...

19.09.2019

ԵՊԼՀ-ի ՍՄԱՐԹ կենտրոնի և Կարիերայի կենտրոնի աշխատանքներն ուղղված են երիտասարդների համար մեկ միասնական հարթակի ստեղծմանը, որը հնարավորություն կտա ներկայացնել նորարար գաղափարներ, ստարտ-ափ առաջարկներ ու ծրագրեր, ...

Տեսակոնֆերանս «Բնապահպանական արդի մարտահրավերները» թեմայով

18.09.2019

Հանրությանը հուզող բնապահպանական խնդիրներին էր նվիրված նաև սեպտեմբերի 17-ի «Բնապահպանական արդի մարտահրավերները» թեմայով տեսակոնֆերանսը, որ կազմակերպել էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական ...

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կբացվի ՍՄԱՐԹ ...

17.09.2019

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում` ...

ԵՊԼՀ-ն հյուրընկալել է Բլագոևգրադի «Նեոֆիտ Ռիլսկի» Հարավ-Արևմտյան համալսարանի ...

13.09.2019

Դ. Պապոյանի հետազոտությունը առնչվում է հայկական հարցին ռուսական քաղաքականության համատեքստում: