ԵՊԼՀ-ում հյուրընկալեցին  Թաթուլ Կրպեյանի անվան համար 62 ավագ դպրոցի աշակերտներին

Ս.թ. փետրվարի 24-ին Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի ՍՄԱՐԹ կենտրոնում, տեղի ունեցավ հանդիպում Թաթուլ Կրպեյանի անվան համար 62 ավագ դպրոցի թվով 24 աշակերտների հետ: ՍՄԱՐԹ կենտրոնի աշխատակիցները աշակերտներին ծանոթացրին բուհի կրթական ծրագրերին, համալսարանում դասավանդվող լեզուներին և ուսանողական կյանքին:

ՍՄԱՐԹ կենտրոնի աշխատակից Լևոն Բաբասյանը նշեց, որ, հանդիպումը հնարավորություն կտա ավելի հեշտ կողմնորոշվել ապագա մասնագիտությունն ընտրելիս, աշակերտները կստանան հավելյալ տեղեկություն համալսարանի և համալսարանական կյանքի մասին։

Հանդիպմանը ներկա էին ԵՊԼՀ֊ի Սոցիալական գիտություններ և սերվիսի (ՍԳՍ) ֆակուլտետի փոխդեկան Աննա Մարմարյանը, Թարգմանություն և միջմշակութային հաղորդակցության (ԹՄՀ) ֆակուլտետի դեկան Հարություն Ճանճապանյանը, Կրթության և մասնագիտական մանկավարժության (ԿՄՄ) ֆակուլտետի դեկան Դոնարա Ղազարյանը։

Ա. Մարմարյանը ներկայացրեց ՍԳՍ ֆակուլտետի բաժինները, դրանց առավելությունները։ Փոխդեկանը նշեց նաև, որ ՍԳՍ ֆակուլտետում լեզվաբանությանը զուգահեռ դիմորդները հնարավորություն ունեն սովորելու սերվիսի, լրագրության և տուրիզմի բաժիններում։

Նյութը պատրաստեց ՍԳՍ ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Տիրուհի Հակոբյանը։

ԹՄՀ ֆակուլտետի դեկան Հ. Ճանճապանյանը, ներկայացնելով ֆակուլտետի բաժինները, նշեց, որ սույն ֆակուլտետի յուրաքանչյուր բաժնում սովորելը հնարավորություն կտա սովորել մի շարք լեզուներ՝ իտալերեն, իսպաներեն գերմաներեն, չինարեն անմիջապես լեզվակիրներից։
ԿՄՄ դեկան Դ. Ղազարյանը նշեց, որ այս բաժնում պատրաստում են մանկավարժներ։ Տիկին Ղազարյանը նշեց նաև, որ իրենց ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեն սովորելու արտերկրում։

ԵՊԼՀ ԹՄՀ ֆակուլտետի կորեերեն բաժնի ուսանողները աշակերտներին ներկայացրին կորեերենն ուսումնասիրելու առավելությունները, այն հնարավորությունները, որ տալիս է հենց կորեերեն բաժնում սովորելը։ Ուսանողները նշեցին նաև, որ նրանք հնարավորություն կունենան կորեերեն սովորել հենց լեզվակիրներից։

ԵՊԼՀ-ում հյուրընկալեցին  Թաթուլ Կրպեյանի անվան համար 62 ավագ դպրոցի աշակերտներին