Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում սկսում է Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» (HayLingvoTech) գերազանցության կենտրոնի ստեղծման ծրագիրը:

Ծրագրի նպատակներն են՝

  • Զարգացնել տեխնոլոգիահենք լեզվահասարակագիտական կրթությունը և հետազոտությունը Հայաստանում՝ գլոբալ զարգացումների համատեքստում:
  • Պատրաստել կենսական կարևորության մասնագետներ հաշվողական լեզվաբանության, համընթաց թարգմանության, կրթության գնահատման և թեստավորման ոլորտներում՝ տեխնոլոգիական հենքով միջոլորտային կրթական ծրագրերի իրականացմամբ:
  • Զարգացնել թվային միջավայրում և ծրագրակազմերում հայերենի լիարժեք կիրառականությունը, ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ:
  • Խթանել կրթություն-հետազոտություն-նորարարություն-բիզնես կապը:

 

Հավելենք, որ ՆՄՀ-ի շրջանակներում ՀՀ պետական և ոչ պետական բուհերում մինչ օրս իրականացվել են նորարարական 22 ծրագրեր:

Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում կնքված դրամաշնորհային պայմանագրերի մասին հավելյալ տեղեկատվությունն հասանելի է հետևյալ հղմամբ՝

http://cfep.am/hy/news/item/2019/07/30/CIF/

ԵՊԼՀ-ն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ ստեղծելու է «ՀայԼինգվոՏեք» (HayLingvoTech) գերազանցության կենտրոն
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակության այցը ԵՊԼՀ

14.08.2019

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի Քրիստոնեադեմոկրատական միություն խմբակցության պատգամավորները այս օրերին գտնվում են Հայաստանում և մի շարք հանդիպումներ ունենում ՀՀ Կառավարության անդամենրի ...

ԵՊԼՀ-ն ընդգրկվել է Էրազմուս+-ի երկու միջազգային ծրագրերում

08.08.2019

Էրազմուս+ «Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում» գործողության 2019թ-ի մրցույթի արդյունքնում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը ընդգրկված է երկու ...

ԵՊԼՀ-ն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ ստեղծելու է ...

07.08.2019

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում սկսում է Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» (HayLingvoTech) ...

ԵՊԼՀ ուսանողը մշակել է մարզերում թափոնների ճիշտ կառավարման նախագիծ

07.08.2019

Վահան Մարտիրոսյանը, ինքնուրույն ձեռնարկել և մշակել է մարզերում թափոնների ճիշտ կառավարման համար նախագիծ: