ԵՊԼՀ-ն հյուրընկալել էր Վերոնայի համալսարանի պրոֆեսոր Շտեֆան Ռաբանուսին

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում ս.թ. հունիսի 10-ից 14-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան էր այցելել Իտալիայի Վերոնայի համալսարանի պրոֆեսոր պարոն Շտեֆան Ռաբանուսը: Նա «Շարահյուսական իմաստաբանական դերեր» թեմայով գիտական սեմինարներ անցկացրեց գերմաներենի և իտալերենի ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի և մագիստրոսների հետ:

Այցի ընթացքում պարոն Ռաբանուսը հանդիպեց նաև ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Ք. Ծատուրյանի հետ՝ քննարկելով հետագա համագործակցության հարցերը, Վերոնայի համալսարանի հետ Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության համաձայնագրի շրջանակներում ուսանողների փոխանակաման հետ կապված խնդիրներ և այլ հարցեր: 2019-2020 ուսումնական տարում Վերոնայի համալսարանի 2 ուսանող 1 կիսամյակ կսովորեն ԵՊԼՀ-ում՝ վերոնշյալ շարժունության ծրագրի շրջանակներում:

Հունիսի 11-ին պարոն Ռաբանուսը գերմաներենի ամբիոնի վարիչ Է. Ղազարյանի հրավերով մասնակցեց նաև Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության /ԴԱԱԴ/ նախկին կրթաթոշակակիրների ֆորումին:

Պարոն Ռաբանուսը օգոստոսին կրկին ժամանելու է Երևան՝ մասնակցելու ԵՊԼՀ-ում գերմանացի ուսանողների համար անցկացվող միջազգային ամառային դպրոցի աշխատանքներին:

ԵՊԼՀ-ն հյուրընկալել էր Վերոնայի համալսարանի պրոֆեսոր Շտեֆան Ռաբանուսին
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» 41 տարի անց Հ1-ի եթերում

12.11.2019

Այսօր, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարագիտական համալսարանր հյուրընկալեց «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալի դերասանական և ստեղծագործական ...

«Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային ...

11.11.2019

Այսօր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մեկնարկում է «Մանկավարժություն և դիդակտիկա զբոսաշրջության ոլորտի դասավանդողների համար» երկշաբաթյա ...

Մեն Լիի չինական օպերայի բեմանկարչական ձևավորումների գրքաշարի շնորհանդեսը ...

08.11.2019

Այսօր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ Չինական գեղարվեստական  ակադեմիայի անդամ, նկարչուհի Մեն Լիի չինական օպերայի բեմանկարչական ձևավորումների պատկերազարդ ...

«Մեծ ազգագրական թելադրությունը» Հայաստանում

04.11.2019

Թելադրությունն անցկացվեց Երևանի Վ.Բրյուսովի անվան Պետական լեզվահասարակագիտական ​​համալսարանի հարթակում՝ Երևանի գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի տեղեկատվական և կազմակերպչական ...