«Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2018-2022թթ. համագործակցության մասին» ծրագրի շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը հյուրընկալել է Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքի «Նեոֆիտ Ռիլսկի» Հարավ-Արևմտյան համալսարանի պատմության ամբիոնի դոկտորանտ Դիանա Կարենի Պապոյանին եռամսյա մասնագիտացման կրթաթոշակային ծրագրին մասնակցելու համար: Դ. Պապոյանի հետազոտությունը առնչվում է հայկական հարցին ռուսական քաղաքականության համատեքստում: ԵՊԼՀ գրադարանի և «Բրյուսովյան գիտական կենտրոն»-ի ֆոնդերի նյութերը համալրեցին հետազոտողի գրականության ցանկը՝ մասնավորապես XX դարի սկզբում հրատարակված "Армянский вестник" ամսագրի հավաքածուն, որը համարվում է հազվադեպ հրատարակություն և հասանելի է սակավաթիվ գրադարաններում:

ԵՊԼՀ-ն հյուրընկալել է Բլագոևգրադի «Նեոֆիտ Ռիլսկի» Հարավ-Արևմտյան համալսարանի պատմության ամբիոնի դոկտորանտ Դիանա Պապոյանին
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

ՌՕԼՖ 3-րդ կուրսի ուսանողները հանդիպեցին զբոսաշրջության փորձագետներ Մարա Ղարիբյանի ...

22.06.2021

Հունարենի և հունական մշակույթի կենտրոնի ղեկավար Մ. Գեորգիադին ուսանողներին հանձնեց գովասանագրեր:

ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում AIESEC-ը երիտասարդական, ...

17.06.2021

AIESEC-ը աշխարհում ամենամեծ երիտասարդական, կամավորական կազմակերություն է, որն ունի ավելի քան 120 գրասենյակներ աշխարհի ամենատարբեր անկյուններում։ 

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կարիերայի կենտրոնը Իվորլդ մանկական ...

17.06.2021

Օտար լեզուների իմացությամբ կամավորներ, ովքեր պատրաստ կլինեն սովորեցնել երեխաներին և ձեռք բերել լեզուների ուսուցման փորձ, միացել են KIDS NETWORK ...

#SMARTTalks նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ԲՊՀ շրջանավարտ, ...

17.06.2021

#SMARTTalks նախաձեռնության շրջանակներում իրականացվում են առերես և հեռավար հանդիպումներ, դասախոսություններ ձեռնարկատերերի, կազմակերպությունների ղեկավարների ու աշխատակիցների, ինչպես նաև տարբեր ոլորտներում ներգրավված ...