Սեպտեմբերի 25-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը հյուրընկալեց ուկրաինացի գրող Վիկտորիա Գաբրիելյանին: Հանդիպման ընթացքում գրողը ներկայացրեց իր մի քանի փոքրիկ պատմվածքները, ինչպես նաև հակիրճ խոսեց իր հրատարակած երեք գրքերից՝ «Американская беседка», «33 счастливых платья», «Я поступила в университет»: Հանդիպումը անցավ ջերմ մթնոլորտում, որին ներկա էին ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը, պրոֆեսորադասախոսական կազմը և մի շարք ուսանողներ:
Վիկտորիա Գաբրիելյանը ծնվել է Ուկրաինայում, ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան, որտեղ էլ հաճախել է մանկապարտեզ, դպրոց, համալսարան: Ամուսնացել է համալսարանական սիրո հետ, որի մահից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ: Վիկտորիա Գաբրիելյանը հետագայում ամուսնացել է երկու անգամ, ազգանունը, սակայն, չի փոխել մինչ օրս:

ԵՊԼՀ-ում հանդիպման ժամանակ Վիկտորիա Գաբրիելյանը խոսեց իր ընտանիքից, վաղ մանկությունից, Հայաստանի հանդեպ ունեցած մեծ սիրուց: Նշեց, որ իր բոլոր ստեղծագործություններում կա Հայաստանի, և հենց Երևանի դերը, և որ Երևանը ամենալավ քաղաքն է աշխարհում:

Հեղինակի խոսքով ինքը գրում է ուրախ, պոզիտիվ, հումորային ստեղծագործություններ: «Պատրաստվում եմ գրել ավագ թոռնիկիս մասին, ծնվում է միջնեկը: Սկսում եմ գրել միջնեկի մասին, մեկ ուրիշ թոռնիկ է ծնվում»,- կատակեց գրողը: Հեղինակը, իհարկե, ունի բազմաթիվ ստեղծագործություններ պատերազմի, իր ապրած դժվար տարիների մասին, սակայն հանդիպման ընթացքում նախընտրեց խոսել ավելի պոզիտիվ ստեղծագործությունների մասին:

Հարցին, թե արդյո՞ք նա էլ է Հայաստանից Ամերիկա մեկնելիս զգացել նույն հիասթափությունը, ինչ որ Դովլաթովը՝ Ռուսաստանից մեկնելիս, նա պատասխանեց, որ իր համար միշտ հաճելի է Հայաստանում լինելը, և ամեն անգամ, երբ կարոտում է հայրենիքը, վերադառնում է Հայաստան:

ԵՊԼՀ-ն հյուրընկալեց ազգությամբ՝ ուկրաինացի, հոգով՝ հայ գրող Վիկտորիա Գաբրիելյանին
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնը արժանացել է թարգմանաբանության ...

22.10.2019

 Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնը արժանացել է Գրքերի գնման դրամաշնորհին։

Կայացավ «Թվային Մատենագիրք Հայոց». Հայ գրականությունը առցանց հարթակում խորագրով ...

21.10.2019

Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ "Digital Matenagirk Hayots: la littérature arménienne interrogeable online" («Թվային Մատենագիրք Հայոց». Հայ գրականությունը առցանց հարթակում) խորագրով ծրագրի ...

«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը շարունակում է աջակցել Բրյուսովի անվան պետական ...

18.10.2019

Արդեն վեց տարի է, ինչ «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ...

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը մասնակցեց «Youth@Work - աջակցելով ...

17.10.2019

Աշխատանքային հանդիպումների և քննարկումների ընթացքում Անի Հովսեփյանի կողմից ներկայացվել է ԵՊԼՀ-ն, առաջարկվող կրթական ծրագրերը, Կարիերայի կենտրոնի կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերը և երիտասարդների հետ ...